Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Կուսակցության Ղեկավար մարմնի 15 անդամից 6-ը անդամությունից հրաժարվել են

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ հայրենակիցներ, կուսակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ֆեյսբուքահայություն,

«Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության անունից շարունակում են տարածվել ինքնահռչակ հայտարարություններ՝ ստիպելով ինձ, արդեն հրապարակային, արձագանքել սույն ինքնիրավչությանը՝ զերծ պահելով հանրությանը կեղծիքներից։

Եվ այսպես. «Հանուն Հանրապետության» ժողովրդավարների դաշինք կուսակցությունը հիմնադրվել է 2020թ.-ի սեպտեմբերի 21-ին հիմնադիր համագումարով։ Նույն համագումարի կողմից ընտրվել է կուսակցության Ղեկավար մարմնի 15 հոգանոց կազմը։ Նույն համագումարով ընդունված կանոնադրությամբ սահմանվել է, որ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցությունը կառավարվելու է կոլեգիալության սկզբունքով և բացառաես Ղեկավար մարմնի միջոցով, որը որոշումներ կարող է կայացնել, եթե ունի առնվազն 11 անդամ, և որոշումը կայացվում է առնվազն 2/3-ի կողմ քվեարկությամբ։

Այս պահի դրությամբ կուսակցության Ղեկավար մարմնի 15 անդամից 6-ը անդամությունից հրաժարվել են, ինչի հետևանքով ղեկավար մարմինը դարձել է անգործունակ և ոչ իրավազոր, այսինքն՝ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցությունը փաստացի չի գործում, քանի որ չունի որոշումներ կայացնող մարմին։ Ղեկավար մարմնի բացառիկ լիազորություններից է նաև կուսակցության անունից հայտարարությունների տարածումը, ինչը ևս չի կարող տեղի ունենալ վերը շարադրված պատճաներով։

Նկարագրածս բազմաթիվ անգամ փորձել եմ դարձնել քննարկման առարկա, սակայն հորդորներս մնացել են անարձագանք, և դա է նման ծայրահեղ քայլի դիմելուս հիմնական պատճառը։

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավիճակը և առաջնորդվելով բացառապես համագումարի և հանրության առաջ իմ կողմից ստանձնած պարտավորությունները՝ հայտարարում եմ, որ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության անունից իրականացվող ցանկացած գործընթաց, մինչև թվարկածս իրողությունների հաթահարումը, կեղծիքի և ինքնահռչակ ինքնիրավչության հետևանք է, բոլոր լրատվամիոցներին առաջարկում եմ անտեսել դրանք, հանրությանն էլ հորդորում եմ զերծ մնալ մանիպուլացված լինելու վտանգից։

Ինքս պարտավորվում եմ բացառապես իրավական ճանապարհով լուծել ստեղծված իրավիճակը և այդ գործընթացում ինձ համարում եմ ազատ՝ օգտվելու օրենքով և կուսակցության կանոնադրությամբ ինձ վերապահված բոլոր լիազորություններից։

Տվյալ տեքստի տարածումը խրախուսվում է։

Շնորհակալություն

Հ.Գ. Տեքստս բացառապես իրավական է, ունի կանխարգելիչ նպատակ, չի հետապնդում որևէ մեկի գործողություններին որևէ գնահատական տալու նպատակ։ Ձեզ էլ խնդրում եմ նույնն անել։ Դրա ժամանակը դեռ կգա։

Հայկ Այվազյան

 

Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայում
Ամենադիտված