Պատմության այս օրը (հուլիսի 30)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բարեկամության միջազգային օր, Թրաֆիկինգի դեմ պայքարի համաշխարհային օր, Վանատու՝ Անկախության օր, Կուբա՝ Հեղափոխության զոհերի հիշատակի օր, Մարոկկո՝ Թագադրման օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1896 – ծնվել է հայ նշանավոր վիրաբույժ, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից մեկը հանդիսացող Սեդրակ Շարիմանյանը:
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մարոկկոյի հետ։
- Հայաստանի վարչապետ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել, վարչապետ է դարձել Խոսրով Հարությունյանը։
2010 - Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել է 5 զինծառայողների ու ինքնասպան եղել։
2014 - Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ներկայացուցիչները առանց որևէ որոշում ցույց տալու Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրել աշխատասենյակներից ու կնքել դռները:
2016 - Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացրել է ՊՊԾ գունդը գրավածներին «ուժի գործադրման» անհրաժեշտության մասին և առաջարկել զենքը վայր դնել և առանց դիմադրության իշխանություններին հանձվել:
2018 - Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է։
2019 – վախճանվել է ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
762 – հիմնադրվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը:
1502 – Կոլոմբոսը առաջին անգամ հանդիպել է հնդկական մայա ցեղի անդամների հետ:
1729 – հիմնադրվել է Մերելենդ նահանգի ամենամեծ քաղաքը և ի պատիվ գաղութի լորդ-սեփականատեր Չարլզ Բալթիմորի՝ անվանվել Բալթիմոր:
1792 – երգելով Փարիզ է մտել Մարսելի կամավորական գունդը: Սակրավոր սպա Կլոդ Ժոզեֆ Ռուժե դե Լիլի գրած այդ երգը փարիզեցիները արդյունքում կոչել են «Մարսելիոզ», որը ներկայումս Ֆրանսիայի ազգային հիմն է:
1793 – Կանադայում սկսվել է Յորք քաղաքի ստեղծումը (ներկայում Տորոնտո):
1818 – ծնվել է անգլիացի գրող, բանաստեղծուհի և վիպասան Էմիլի Բրոնտեն:
1840 – Ռուսաստանի ցար Նիկոլայ 1-ինը արգելել է օգտագործել «Բելոռուսիա» տեղանունը, փոխարինելով այն «Հյուսիս-Արևմտյան տարածքի գուբերնիա» անվանումով:
1858 – անգլիացի հետազոտող Ջոն Սպիկը Աֆրիկայում հայտնաբերել է Վիկտորիա լիճը:
1862 – ծնվել է ռուս ռազմական գործիչ Նիկոլայ Յուդենիչը:
1863 – ծնվել է ամերիկացի հայտնի գործարար Հենրի Ֆորդը, որը մեծ ներդրում ունի ավտոմեքենաշինության մեջ:
1898 - ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Կելլոգը և նրա եղբայր Ուիլլը հայտնագործել են եգիպտացորենի ձողիկները:
1898 – վախճանվել է գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանական կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը:
1900 – Բրիտանիայում արգելվել է մանկական աշխատանքը հանքահորերում:
1937 – ԽՍՀՄ-ում ստեղծվել են «եռյակ» դատարաններ, որոնք իրավունք են ստացել կայացնել մահվան դատավճիռներ «ժողովրդի թշնամիների» նկատմամբ:
1938 – նացիստական Գերմանիան Գերմանական արծվի երկաթե խաչով պարգևատրել է ամերիկյան մեքենաշինական մագնատ Հենրի Ֆորդին:
1938 – հայտնաբերվել է Յուպիտեր մոլորակի անկանոն բնական արբանյակ Կարմենը:
1944 – սկսվել է «Բլյուկոտ» օպերացիան՝ բրիտանական բանակի հարձակումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
1947 – ծնվել է ծագումով ավստրիացի, ամերիկյան հռչակավոր դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որի նահանագապետ եղած ժամանակում Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
1948 – ծնվել է ծագումով իսպանացի, ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Ռենոն:
1967 – վախճանվել է գերմանացի արդյունաբերող «հրանոթների թագավորների» տոհմի վերջին ներկայացուցիչ հանդիսացող Ալֆրեդ Կրուպպը:
1972 - գործարկվել է Կրասնոյարսկի ՀԷԿ-ը:
1980 - Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հայտարարել է իր մայրաքաղաքը:
1980 – Վանուատուն անկախացել է Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից:
1984 – NBC հեռուստաընկերությամբ սկսվել է «Սանտա-Բարբարա» հեռուստասերիալի առաջին ցուցադրությունը:
1992 – ծնվել է իտալացի հանրահայտ շախմատիստ Ֆաբիանո Կարաունան:
2006 – իսրայել-լիբանանական պատերազմի ընթացքում Լիբանանում եռահարկ բնակելի շենքի պայթեցնելը բերել է 28 մարդու մահվան:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը