Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատժելիության սկզբունքը վերջապես պետք է տարածվի հանցագործություններ գործող Ադրբեջանի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայ-ադրբեջանական սահմանային վերջին սրացումների, սահմանապահ գյուղերի բնակչության իրավունքների ոտնահարումների մասին զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Անդրադառնալով հարցին, թե պետությունն ինչ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հարթակներում բնակիչների իրավունքների պաշտպանման տեսակետից` իրավապաշտպանն ասել է․ «Երեկ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է իր զեկույցը, որը վերաբերում է հենց սահմանամերձ կոնկրետ գյուղերում ու տարածքներում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին։ Ընդ որում, մի քանի իրավունք արդեն նշվել է, դա կյանքի իրավունքն է, ազատ տեղաշարժվելու, անձնական անվտանգության և ազատության իրավունքներն են, որոնք սահմանված են Եվրոպական կոնվենցիայով։ Առանձին նշվել է նաև երեխաների իրավունքների մասին։ Այս նյութն ուղարկվելու է այն բոլոր միջազգային մարմիններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով։ Իմ կողմից կան առաջարկություններ, որ այդ զեկույցը պետք է ներկայացվի կառավարությունում, քննարկվի ոչ թե դրա բովանդակությունը, այլ դա պետք է ընկալվի որպես գործիք, որը պետք է գործադիր իշխանության կողմից օգտագործվի ամենատարբեր հարթակներում ու հաստատություններում։ Ես նաև առաջարկում են Ազգային ժողովում անել լսումներ, ընդունել գործողությունների ծրագիր։ Եվ բոլոր քաղաքական հարթակներում այդ բոլոր նյութերը պետք է ներկայացնել մեկ նպատակով՝ հասնելու նրան, որ պատժելիության սկզբունքը վերջապես տարածվի հանցագործություններ գործող Ադրբեջանի վրա։ Դա շատ կարևոր հանգրվան է, որովհետև այդ նյութը ոչ թե նկարագրական է, այլ դա իրոք փաստահավաք խմբի բարձր որակով արված զեկույց է՝ միջազգային պայմաններին համապատասխանող։ Ես ինքս պետք է հնչեցնեմ հարցեր, որպես ՀՀ քաղաքացի՝ ես պահանջատիրությամբ եմ հանդես գալիս։ Ինչո՞ւ մինչև այսօր չեն ձերբակալվել ու չեն գերեվարվել Ադրբեջանի զինված ուժերի այն խմբերը, որոնք ներխուժել են Հայաստանի տարածք։ Ինչո՞ւ եմ ես այս հարցը դնում, սա հռետորական հարց չէ։ Խնդիրն այն է, որ պետությունը, տվյալ դեպքում Հայաստանը՝ հանձինս իր իշխանությունների, այդ հարցը չի բարձրացնում ամենաբարձր մակարդակներում․ դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովները, ԵԱՀԿ-ն։ Եթե Հայաստանն ինքը չի նախաձեռնում այդպիսի քայլեր, ապա մնացած պետությունների կողմից մենք չպետք է ակնկալենք որևէ արձագանք, որովհետև պետությունը պետք է հնչեցնի իր՝ վտանգված լինելու մասին, վտանգի աստիճանը ներկայացնի։ Հակառակ դեպքում, եթե դա անի մեկ այլ պետություն կամ հաստատություն, դա կարող է մեկնաբանվել որպես ներքին գործերին խառնվելու, միջամտելու փորձ։ Ես չեմ մտնում քննարկումների մեջ՝ Ռուսաստանն է մեղավոր, թե այլ երկիր, ես հստակ պահանջատեր եմ իմ երկրի իշխանությունների նկատմամբ։ Մենք պետք է հստակեցնենք ՀՀ դիրքորոշումը։ Կառավարության երեկվա նիստը լսելով՝ ես հանկարծակիի եկա, երբ վարչապետի պաշտոնակատարն աղերսում էր ճանապարհ և փորձում էր դա ներկայացնել որպես հաղթանակ։ Ես այստեղ շատ վատ ուղերձ եմ տեսնում։ Այն դեպքում են կոմունիկացիաները բացվում, երբ պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները հաստատվում են ոչ միայն պայմանագրերով, այլ գործողություններով։ Այն դեպքում, երբ մեկ պետությունը ոչ միայն գործողություններ է իրականացնում, որը վտանգում է մեր տարածքային ամբողջականությունը, այլև հայտարարություններով է հանդես գալիս, որտեղ արտահայտում է իր տարածքային նկրտումները, այստեղ աղերսել ճանապարհ և փորձել դա ներկայացնել որպես հաղթանակ, որ նրանք ուզում էին միջանցք, մենք հաղթեցինք, դա, կներեք, մեծ կասկածներ է ինձ մոտ առաջացնում։ Արդյոք ճի՞շտ են հասկանում մեր իշխանությունները ազգային շահը։ Հայաստանի և Արցախի վերաբերյալ մենք տեսնում ենք միասնական թուրք-ադրբեջանական միության քաղաքականություն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ»
Ամենադիտված