Պատմության այս օրը (օգոստոսի 3)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Նիգեր՝ Անկախության օր Ֆրանսիայից, Վենեսուելա՝ Դրոշի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1903 – ծնվել է ֆրանսահայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը հանդիսացող Շահան Շահնուրը։
1903 - ծնվել է հանրահայտ բժիշկ Լևոն Հարությունյանը:
1930 – ծնվել է հայազգի խորհրդային ատոմային տեխնիկ Եվգենի Աբրահամյանը:
1935 – ծնվել է վրացի պատմաբան, լեզվաբան և հայագետ Զազա Ալեքսիձեն:
1937 – ծնվել է նկարիչ և խեցեգործ Վան Սողոմոնյանը:
1966 – ծնվել է մշակութային գործիչ, ազգային պարարվեստի մասնագետ, արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։
2007 - ACBA-Credit Agricole բանկը առաջին անգամ Հայաստանում ստորագրել է սինդիկացված վարկի պայմանագիր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և աշխարհում խոշորագույն բանկային խմբերից մեկի` Citigroup-ի հետ:
2009 - վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական քաղաքական և պետական գործիչ, տնտեսագետ, ակադեմիկոս Ստեփան Սիտարյանը:
2010 – հայերեն Վիքիպեդիան հատել է 10 000 հոդվածի շեմը։
2011 - Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից մեկում 2010 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած չորս զինվորների սպանության և երեք զինվորների վիրավորելու գործով մեղադրվող զինծառայող Մանվել Հազրոյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
2018 - Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ պահանջել են համասեռամոլներին հեռանալ գյուղից, այնուհետև նրանց միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիները ծեծի են ենթարկել նրանց: Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
2020 - վախճանվել է Հայաստանի նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1492 – Կոլոմբոսը 3 կարավելլաներով՝ «Սանտա-Մարիա», «Նինյա» և «Պինտա», դուրս է եկել Պալոս-դե-լա-Ֆրոնտերա քաղաքի նավահանգստից և ուղևորվել է գտնելու Ասիա տանող կարճ ճանապարհը: Սկսվել է Կոլոմբոսի առաջին ճամփորդությունը:
1546 – մարդասիրական ստեղծագործություններ հրատարակելու համար կախաղան է բարձրացվել ֆրանսիացի հրատարակիչ Էտյեն Դոլեն:
1770 – ծնվել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ 3-րդը:
1778 – Միլանում բացվել է «Լա Սկալա» օպերայի շենքը:
1811 – ծնվել է պտուտակային վերելակների և վերելակի անկումը կանխող թակարդների գյուտարար Էլիշա Օտիսը:
1829 – Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում (Օպերա Գառնիե) կայացել է Ջոակինո Ռոսինիի «Վիլհելմ Տելլ» օպերայի պրեմերան։
1882 – ԱՄՆ-ի կոնգրեսը 10 տարով արգելել է չինացիների միգրացիան երկիր, ինչպես նաև արգելել է երկիր մուտք գործել լուսնոտներին, հանցագործներին և հոգեկան հիվանդներին:
1904 – անգլիական արշավախմբի անդամները մտել են Տիբեթի մայրաքաղաք Լհասա: Նրանք սուրբ քաղաք Լհասա մտած առաջին եվրոպացիներն էին:
1904 - ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Կլիֆֆորդ Սայմարկը:
1912 - Օսմանյան կայսրությունը, դպրոցներում թույլատրելով ալբաներենի դասավանդումը, Ալբանիային շնորհել է սահմանափակ անկախություն:
1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ է հայտարարեց Ֆրանսիային:
1919 – վախճանվել է գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ Յոզեֆ Կոհլերը:
1926 – լոնդոնյան Պիկադիլլի հրապարակում տեղադրվել են առաջին լուսացույցերը:
1956 - Սիրիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում:
1960 - Նիգերն անկախություն է ստացել Ֆրանսիայից:
1968 – վախճանվել է ԽՍՀՄ մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Կոնստանտին Ռոկոսսովսկին:
1975 - Մարոկկոյում Բոինգ-707 մարդատար ինքնաթիռը բախվել է լեռանը, զոհվել է 188 մարդ:
1980 – Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում տեղի է ունեցել 12-րդ օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:
1988 – խորհրդային բանտից վաղաժամկետ ազատ է արձակվել գերմանացի Մատիաս Ռուստը, որը իր ինքնաթիռով վայրէջք էր կատարել Մոսկվայի Կարմիր հրապարակում:
1994 – վախճանվել է ռուս խորհրդային դերասան Ինոկենտի Սմոկտունովսկին:
1998 - վախճանվել է խորհրդային և ռուսական կոմպոզիտոր և դաշնակահար, երաժշտության թեորետիկ Ալֆրեդ Շնիտկեն:
2005 - Մահմուդ Ահմադինեժադը դարձել է Իրանի նախագահ:
2008 – վախճանվել է ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը