Իշխան Սաղաթելյանն ԱԺ փոխխոսնակ ընտրվեց երրորդ փորձից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվեց։ Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ Սաղաթելյանն ընտրվել է։
Նա այս անգամ ստացել է 64 կողմ ձայն, 37 դեմ, 2 քվեաթերթիկ անվավեր են եղել: Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։
Նշենք, որ երեկ` օգոստոսի 5-ին, Սաղաթելյանի ընտրության երկու փորձերն էլ տապալվել էին, նա չէր հավաքել անհրաժեշտ առնվազն 54 ձայնը։ Այսպիսով, փոխխոսնակների բոլոր երեք թափուր տեղերն էլ համալրվեցին։
Նշենք, որ իշխող ուժի առաջադրած երկու փոխխոսնակները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, արդեն իսկ ընտրվել են այդ պաշտոններում։ Ընդդիմությունը, սակայն, չէր մասնակցել քվեարկություններին։