Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անորակ կրկես. ԱԺ փոխնախագահ ընտրեցին միայն երրորդ փորձից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Ազգային ժողովը մեկ շաբաթ տևած նիստերում կարողացավ ընտրել միայն ԱԺ նախագահ և փոխնախագահներ։ Ամենաբուռն և անհեթեթ իրավիճակը ստեղծվեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության ընթացքում․ միայն երրորդ փորձից հաջողվեց «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված Իշխան Սաղաթելյանին ընտրել փոխնախագահի պաշտոնում։ Երեկ առաջին քվեարկության 104 պատգամավոր էր մասնակցել ընտրությանը, 53-ը կողմ էին եղել, 50-ը դեմ, ևս մեկ՝ այս դեպքում որոշիչ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր։ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում էր, թե լրացրել է անհրաժեշտ 21 քվեն, սակայն հենց «Հայաստան» դաշինքի մի պատգամավորը՝ Դավիթ Սեդրակյանը չի ներկայացել նիստին, այլ նախընտրել է մեկնել հանգստանալու։ Երկրորդ քվեարկության ժամանակ մասնակցել էր 103 պատգամավոր, Սաղաթելյանին կողմ էին քվեարկել 49-ը դեմ՝ նույնպես 49 պագամավոր, ընտրության համար անհրաժեշտ 5 քվեաթերթիկները անվավեր էին։
 
Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանը «միամիտ» բացահայտեց իրենց ցանկությունը, ասաց՝ ճգնաժամ է խորհրդարանում, անգամ առաջարկեց հարցն առկախել, անցնել օրակարգի մյուս հարցերին և որոշ ժամանակ հետո կրկին փորձել փոխխոսնակ ընտրել, սակայն ընդդիմությունը անդրդվելի էր, պահանջում էր նախ ընտրել փոխնախագահին, ապա անցնել օրակարգի մյուս կետերին։ Փաստացի, բացահայտվեց նաև իշխող ուժի ևս մեկ դավադրություն։
 
Նրանք երկու նպատակ էին հետապնդում, բուռն քննարկումներով մեղադրանքներ հղել ընդդիմադիր խմբակցություններին, ընտրության տապալմամբ կասկածներ սերմանել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև։ Կամ էլ Սաղաթելյանի փոխարեն մեկ այլ՝ իրենց համար նախընտրելի թեկնածուի ընտրել։ Ընդդիմությունը կարողացավ կանխել այդ զարգացումը, ի վերջո այսօր առավոտյան կայացավ երրորդ քվեարկությունը։ 107 պատգամավորներից ընտրությանը մասնակցել էին 103 պատգամավորներ։ Անվավեր էին երկու քվեաթերթիկներ։ Իշխան Սաղաթելյանը ստացել էր 64 կողմ քվե, 37 պատգամավորներ էլ դեմ էին քվեարկել։ Ըստ էության, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները թողած Ազգային ժողովը բառացիորեն «տունտունիկ» է խաղում, իսկ մինչ այդ երկիրը շարունակում է մնալ անդունդում։
 
Գրիգոր Խաչատրյան
Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»
Ամենադիտված