Մեր ընտանիքում դժբախտ դեպք է տեղի ունեցել... Զարուհի Բաբայան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾAsekose.am-ը գրում է.
«Ես բազմիցս եմ նշել, թե ինչպես եմ վերաբերվում անգրագետներին: Ինձ այդ քննադատությունները չեն հետաքրքրում: Մեր ընտանիքում դժբախտ դեպք է տեղի ունեցել, ու հիմա խոսելու պարզապես տրամադրություն չունեմ»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանը` անդրադառնալով «Գուշակիր մեղեդին» հաղորդման շրջանակներում իր մասնակցությանն ու դրան հաջորդած քննադատություններին:
Հիշեցնենք, որ երգչուհին, մասնակցելով վերոնշյալ հաղորդմանը «Մանկական Եվրատեսիլ» անվանակարգի տակ հնչած մեղեդին գուշակել է որպես Sex bomb, ինչն էլ բուռն քննադատությունների առիթ է հանդիսացել:
Հեղինակ` Ա.Հարությունյան