Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաթև համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՔԿ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի 62-ամյա բնակիչը, 2016թ-ից 2021թ. փետրվար ամիսը հանդիսանալով վերոնշյալ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքապետարանի հաշվեկշռին առկա «JCB» մակնիշի էքսկավատորը, առանց ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու, 2018թ.-ին՝ 20 օր, 2019թ.-ին՝ 40 օր, 2020թ-ին՝ 45 օր, օրական 8 ժամով՝ 1 ժամը 15.000-ից 20.000 ՀՀ դրամով, տրամադրել է ՍՊ ընկերությանը, որի ներկայացուցչից ստացված ընդհանուր 14.400.000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել համայնքապետարանի բյուջե՝ համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, իսկ նշված ժամանակահատվածներում տեխնիկայի շահագործման դիմաց հատկացված, համայնքապետարանին պատկանող խոշոր չափերով՝ շուրջ 2.560.000 ՀՀ դրամի 6400 լիտր դիզելային վառելիքը, վատնելու եղանակով հափշտակել է։

Բացի այդ, Տաթև համայնքի նախկին ղեկավարը 2020թ. ամռանը, վերոնշյալ տեխնիկան շուրջ 40 ժամ շահագործել է իրեն պատկանող անասնագոմի կառուցման աշխատանքների ժամանակ, որի նպատակով համայնքից դուրս է գրվել և ծախսվել շուրջ 320 լիտր դիզելային վառելիք, իսկ էքսկավատորը շահագործելու համար ավագանու որոշմամբ սահմանված շուրջ 400.000 ՀՀ դրամ գումարը համայնքապետարանի բյուջե չի վճարել՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2021թ. օգոստոսի 6-ին որոշում է կայացվել՝ Տաթև համայնքի նախկին ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:]

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԵՄ-ի կողմից Հայաստանին 270 մլն եվրոյի աջակցության տրամադրման նախագիծը վերջնականացման փուլում է Էրդողանը Ղրղզստանի նախագահին մեքենա է նվիրել և նրանից որպես նվեր ձի ստացել Թուրքիայում նավթավերամշակման գործարանում պայթյունի հետևանքով 12 վիրավոր կա Վերին Լարս տանող ճանապարհին մերկասառույց է, ձյուն է տեղումԵրևանում 16-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակահարել էր 46-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է Բեյոնսեի նոր ֆոտոշարքը Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, այլև վարել է դրանք. Պուտին 11 թատրոն՝ 11 ներկայացում․ մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը «Վստահ ենք առաջիկա խաղերի հարցում». Մխիթարյան Տիեզերք է արձակվել առաջին փայտե արբանյակը Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում Հս. Կորեան արձակել է 7 բալիստիկ հրթիռ Ադրբեջանը մտադրված չէ դուրս գալ այն տարածքներից, որտեղ բավական լուրջ ամրաշինական ենթակառույցներ է հիմնել. Աբրահամյան Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Միխայիլ Միշուստինը ժամանել է Մինսկ Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահական ընտրությունները 16-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակահարել էր 46-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Պարեկները հայտնաբերել են դրիֆտ կատարած 31-ամյա երիտասարդին Հայկ Մարությանի ստորագրահավաքը` ընդդեմ տրանսպորտի թանկացման. ՈւՂԻՂՇիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի, պաշտոնանկ են արվել ոստիկանության բաժինների պետերՔՊ-ն կադրային հարցերի լուծման նոր մեթոդ է մշակում Հայաստանի «սորոսականները» արշավ են սկսել Դոնալդ Թրամփի դեմ Վրաերթի է ենթարկվել 48-ամյա Ալինա Ավանեսյանը․ վերջինս տեղում մահացել էԱնդրանիկ Քոչարյանը ձեռքը գցում է «ռուսական փրփուրներին»Փաշինյանը դեն է նետում հայության ինքնության հիմնաքարերը. «Փաստ»Վրացական սադրանք. ինչպե՞ս խայթել Հայաստանին Արևմուտքի հրահանգով«Ահա և ձեզ համար բուլղարացի». Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է իր իսկական ազգանունը Գործում են արևմտյան երկրների ճնշման ներքո. «Փաստ»«Տատանվող Փաշինյանը. ինչո՞ւ Հայաստանը չի ցանկանում մտնել BRICS» «Հայաստան. Ընտրական օրենսգրքի աղմկահարույց փոփոխություններ»Պետդումայի պատգամավոր Դելյագինը Փաշինյանին առաջարկել է հայկական կոնյակը «թեյ» անվանել«Եկեք Իրեվան քաղաք». ի՞նչն այն չէ «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախագծի հետ կապված«Մինչև հիմա էլ սպասում եմ իրեն. երազներումս հաճախ եմ տեսնում, որ Յուրիս տան դուռը բացում է ու ներս մտնում». կրտսեր սերժանտ Յուրի Հունանովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսում. «Փաստ»2 զոհ, 4 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Հայաստանի 69 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը ( 05 նոյեմբեր )Առաջարկվում է ներդնել օգտահանման վճար. նախագիծ. «Փաստ»Վերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համար Ձորաղբյուրում վերջին հրաժեշտը տվեցին Թաթուլ Ղահրամանյանին (տեսանյութ)Հետընտրական դասեր՝ մոլդովական ու վրացական «սուսով». «Փաստ»Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ»ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ»Ռուբլու փոխարժեքն անկում է ապրումՀայտնաբերվել է Մովսես Նադարյանի դին՝ ծառից կախված վիճակումԲացառիկ կադրեր վթարից՝ որը 2 հոգու կյանք խլեց«Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ»Քամու ուժգնացում, ձյուն. եղանակն այսօրԱնհետ կորել է Մովսես ՆադարյանըԶբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են. «Փաստ»
Ամենադիտված