Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջայլամային քաղաքականության հետևանքները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գնաճը հասել է անթույլատրելի մակարդակի, իսկ կառավարությունը, կարծես թե, զբաղված է միայն սեփական եկամուտները մի քանի անգամ բազմապատկելով։ Նրանք կարծես չեն էլ նկատում, թե ինչ է կատարվում սպառողական ապրանքների շուկայում, կամ էլ նկատում են, սակայն այդ գումարները նրանց համար չնչին կոպեկներ են։ Տեսե՞լ եք, որ այս խնդիրը երբևէ քննարկման առարկա դառնա կառավարությունում։ Կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ է տալիս խոսել ամեն ինչի, նույնիսկ մանրուքների մասին, բայց հարկ չի համարում մի անգամ անդրադառնալ այն թանկացումներին, որոնց մեջ հայտնվել է մեր հասարակությունը։ Եթե սա լիներ նախկինում, հիմա մեծ վայնասուն էին բարձրացրել, դարձել էին սպառողների ու սոցիալական խոցելի խմբերի մեծագույն պաշտպանները, բայց այսօր լռում են, չնայած թանկացումները գրոհում են սպառողական շուկաները, սպառնում վերածվել անգամ երկնիշ գնաճի։

Ջայլամային այս վարքագիծը սովորական է դարձել կառավարության ու իշխանությունների համար։ Ինչ իրենց պետք է, անմիջապես տեսնում են, ինչ պետք չէ, չեն տեսնում կամ չտեսնելու են տալիս։ Թեև դրանից մարդկանց կյանքում բան չի փոխվում։ Գնաճը անխնա դատարկում է սպառողների գրպանները։ Հուլիսին ընդհանուր գնաճը հասավ 8,2 տոկոսի։ Սննդամթերքի գնաճը անհամեմատ բարձրացել է։ Նախորդ տարվա նկատմամբ սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը հասնում է 13,5 տոկոսի։ Ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են ավելի քան 9 տոկոսով։ Ոչ պարենային ապրանքների գնաճն էլ ընդհուպ մոտեցել է 10 տոկոսին։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այն համաշխարհային գործոնների հետևանք է, դա ոչնչով չի արդարացնում կառավարության վարքագիծը։ Կառավարությունը նրա համար է, որ նման պայմաններում ձեռք մեկնի սպառողներին և հատկապես սոցիալական խոցելի խավերին։ Բայց մեր դեպքում քար անտարբերություն է։ Ո՛չ տեսել են, և ո՛չ էլ լսել։ Միայն մտածում են իրենց պարգևավճարների մասին, որ հանկարծ չուշանա։ Իսկ հասարակության անպաշտպան ու խոցելի հատվածի մասին մտածող չկա, որքան էլ գնաճը ամեն օրվա հետ մեծացնում է սոցիալական ճնշումը։ Թեև անցած տարվա վերջից Կենտրոնական բանկը գրեթե ամենամսյա ռեժիմով բարձրացնում է քաղաքականության տոկոսադրույքը՝ գնաճի սպասումները խարսխելու համար, այնուհանդերձ դրա ազդեցությունը մեծ չէ կամ այնպիսին չէ, ինչպիսին կարող էր ակնկալվել։ Գնաճի այսօրվա միտումները զսպելու համար ԿԲ-ն վաղուց պիտի քայլեր աներ։ Այդ քայլերը գուցե ժամանակին արվել են, բայց ոչ բավարար չափով։

Պաշտոնական վիճակագրության դիտարկումներով՝ կաղամբի գինը անցած տարվանից ավելի է 236 տոկոսով։ Սա ֆանտաստիկ բարձր գնաճ է, որին առնչվում են սպառողները։ Գազարը թանկացել է՝ 180, ճակնդեղը՝ շուրջ 143 տոկոսով։ Վարունգի գնաճը էլ անցնում է 104 տոկոսից։ Գրեթե նույնքանով թանկացել է կանաչ սոխը։ Սրանք այն գյուղմթերքներն են, որոնց գնաճն այս տարի ռեկորդային բարձր է։ Բայց այնպես չէ, որ մյուսների դեպքում գնաճը ցածր է։ Կարտոֆիլը գրեթե 40 տոկոսով ավելի թանկ է, քան անցած տարի էր։ Խառը կանաչու գնաճը անցնում է 25 տոկոսից, գլուխ սոխը թանկացել է 39 տոկոսով, կանաչ լոբին՝ շուրջ 12 տոկոսով։ Իբր քիչ թանկ էր մսամթերքը, ավելի է թանկացել։ Մեկ տարում արձանագրվել է 10 տոկոսին մոտ գնաճ, իսկ խոզի մսի դեպքում գնաճը անցնում է 32 տոկոսից։ Շատ ավելի ակտիվ է թանկացել ձկնամթերքը։ Մեկամյա գնաճը այստեղ հասնում է 24 տոկոսի։ Տեղական արտադրության արհեստական իշխանի գնաճը 27-28 տոկոսի սահմաններում է։ Անհամեմատ թանկ են ոչ միայն տեղական, այլև ներկրվող ապրանքները։ Չնայած հուլիսին գրանցված գնանկմանը, շարունակում է ռեկորդային բարձր լինել յուղերի գնաճը։ Արևածաղկի բուսական յուղը 1 տարի առաջվա համեմատ թանկ է 75 տոկոսով, շաքարավազը՝ ավելի քան 39 տոկոսով։

Եթե նախկինում գնաճը հիմնականում պարենային ապրանքների շուկաներում էր, վաղուց արդեն այն ներառել է նաև ոչ պարենային ապրանքների շուկան։ Հուլիսին այստեղ 10 տոկոսին մոտ գնաճ է գրանցվել։ Ամենացցունը, թերևս, վառելանյութի շուկայում տիրող իրավիճակն է։ Որքան էլ ժամանակին հայտարարվում էր, որ շուկայում նոր մասնակիցներ են հայտնվել, մեծացել է մրցակցությունը, ինչը դրական գործոն է գների ձևավորման համար, դա բոլորովին էլ չի նկատվում։ Համաշխարհային շուկայում վառելանյութի գները վերջին շրջանում գրեթե չեն բարձրացել, նույնիսկ իջել են, իսկ մեզ մոտ հակառակն է։ Մեկ տարում բենզինը թանկացել է՝ գրեթե 57, դիզելային վառելիքը՝ 44 տոկոսով։ Սրանում դեռ ներառված չէ գների վերջին բարձրացման ազդեցությունը։ Ու այս պայմաններում կառավարությունը վարում է ջայլամային քաղաքականություն։ Ի դեպ խոսքն այն կառավարության մասին է, որի ղեկավարը ժամանակին անգամ 2-3 տոկոս գնաճն էր դարձնում մատի փաթաթան, իսկ այսօր լռում է՝ չտեսնելու տալով այն սոցիալական խնդիրները, որոնք կրում են սպառողները նման բարձր գնաճի հետևանքով։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Ամենադիտված