ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանել է Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Ինչպես հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից, նա հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
Տեղեկացվում է, որ օգոստոսի 9-10-ը նախատեսված են Ստանիսլավ Զասի հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:
Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման ընթացքի մասին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով շնորհավորելիս` Ստանիսլավ Զասը նշել էր, որ մոտ ժամանակները կհանդիպի նրա հետ։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարությունը հրավիրել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին միասին այցելել Հայաստան-Ադրբեջանի սահման։
Հիշեցնենք, որ Հայաստանը ՀԱՊԿ համանախագահ է դառնալու սեպտեմբերի 16-ից։