Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին լրագրողները ընդդեմ մամուլի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» դարձել է Հայաստանի պատմության մեջ մամուլի դեմ աամենաշատ ասպատակություններ անող քաղաքական ուժը։ ԱԺ-ում իշխող խմբակցությունը, որի կազմում մոտ երկու տասնյակ նախկին լրագրողներ են, փորձում է հնարավորինս խոչընդոտել գործընկերների աշխատանքը խորհրդարանում։ Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանի հրամանով սեպտեմբերից նոր սահմանափակումներ են մտցնելու, որոնց միակ նպատակը իշխանական պատգամավորների կոմֆորտն ապահովելն է, որպեսզի ընդդիմադիր լրագրողները չկարողանան մոտենալ նրանց, ոչ հաճելի հարցեր տան։ ԶԼՄ-ների համար նախատեսվելիք նոր սահմանափակումների համաձայն՝ պատգամավորների հարկաբաժիններ և աշխատասենյակներ մուտք գործելու համար պատգամավորները պետք է անցաթուղթ տան լրագրողին։ Սակայն այստեղ էլ են սահմանափակում մտցրել․ պարզվում է՝ նիստերի օրերին արգելված է անցագիր տալը։

Օրերս նորընտիր պատգամավորներին այդ մասին տեղեկացրել են աշխատակազմից։

«ԱԺ ղեկավարությունն առանձին սենյակ է նախատեսել լրագրողների համար՝ ԱԺ մուտքի մոտ, որպեսզի նրանք չկարողանան ազատ տեղաշարժվել և ումից ուզում են՝ հարցազրույց վերցնել։ Բացի այս ամենը, անվտանգային այլ միջոցառումներ էլ են նախատեսվում, մասնավորապես դահլիճի մուտքի ֆոյեները երկու կողմից մտադիր են ապակեպատել, անցակետեր դնել, պատգամավորներին էլ հատուկ անվանական «չիպեր» բաժանել, որպեսզի այդ դռներով անցնեն դեպի դահլիճ»,- գրում է «Հրապարակը»։

Իսկ որպես իրենց անհեթեթ քայլի պատճառաբանություն «Քաղպայմանագրի» պատգամավորները շշուկներ են տարածում՝ իբր ԱԱԾ-ն տեղեկություններ է ստացել, որ Նիկոլ Փաշինյանի դեմ տեռակտ է նախապատրաստվում, և սա ուղղված է դա կանխելուն: Իսկ անհեթեթ վարքագիծը արդարացնելու գործն էլ դրվել է նախկին պատգամավորների վրա։ Սարգիս Խանդանյանը, որ տարիներ առաջ մուտք էր գործել խորհրդարանի դահլիճ և առանց խոչընդոտների բողոքի ակցիա էր իրականացրել, այժմ հայտարարում է՝ լրագրողներ կան, այնպիսի ագրեսիվությամբ են հարձակվում պատգամավորների վրա, ահաբեկչի տպավորություն են ստեղծում, թվում է գոտին քանդելու են, շենքը պայթի։ Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ այսքանից հետո դեռ իշխանական պատգամավորները համարձակվում են ցինիկաբար հայտարարել, թե Հայաստանում խոսքի ազատության մակարդակն աննախադեպ չափերի է հասել իրենց շնորհիվ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները շարունակելու են ամեն կերպ խոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքը, ճնշել մամուլի և խոսքի ազատությունը։

Արամ Մարտիրոսյան

Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»
Ամենադիտված