«Հայաստան» դաշինքը կալանավորված պատգամավորների հարցով կդիմի ՍԴ. Արամ Վարդևանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան կներկայացնի դիմում ԱԺ «Հայաստան» խմբակցության կլալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի հարցով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Եթե ոչ այսօր, ապա վաղը այդ հարցով Սահմանադրական դատարան դիմում է ներկայացվելու: Դիմումն արդեն պատրաստ է՝ պատգամավորական անձեռնմխելիության վերաբերյալ»,- ասաց Վարդևանյանը:
Նա կոչ արեց որևէ վայրկյան չկասկածել, որ իրենց գործընկերների կալանավորումը վերացվելու է, և նրանք լինելու են ազատության մեջ: