Այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։
ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Խորհրդարանական ընդդիմությունը ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ԱԺ նախագահի ընտրությունը ընթացակարգային խախտումներով է եղել, որը ՍԴ քննությանն է ենթակա։
«Քվեարկության գործընթացն ունեցել է նաև տեխնիկական, բայց մյուս կողմից էական բնույթի խախտում ևս։ Փաստորեն՝ քվեաթերթիկները, կարելի է ասել շրջանառության մեջ դրված լինելու պայմաններում, քվեարկությունը սկսված լինելու պայմաններում, անհասկանալի կերպով պարզապես ընդհատվել է, քվեաթերթիկը փոխվել է և նորից սկսվել է քվեարկություն, որի ընթացակարգը ինքնին չէր կարող լինել։ Պետք է պարզապես ավարտվեր նշված քվեարկությունը՝ անվավեր տրամաբանությամբ և նորից սկսվեր գործընթացը, որը ևս տեղի չի ունեցել։ Դրա վերաբերյալ ևս գործընթաց կիրականացվի»,-ավելի վաղ ԱԺ-ում հայտարարել էր Վարդևանյանը։