Ոչ մի կապ չունեմ Նավալնու հետ. Էդուարդ Աղաջանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈչ մի կապ չունեմ Ալեքսեյ Նավալնու հետ: Այս մասին օգոստոսի 10-ին խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին։
«Ինչու՞ եք ինձ հարց տալիս ռուս ընդդիմադրի նկատմամբ իմ վերաբերմունքի մասին: Ինձ դա չի հետաքրքրում։ Այս ի՞նչ ֆետիշ է ձեր խմբակցությունում՝ կապված Նավալնու հետ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հինգ անգամ հարց ուղղեց իմ գործընկերներին Նավալնու վերաբերյալ»,- ասաց պատգամավորը: