Սուրեն Պապիկյանը նոր խորհրդական ունի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓոխվարչապետ Սուրեն Պապիկյանը օգոստոսի 10-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Կարեն Իսախանյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսախանյանը զբաղեցրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնը։