Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն Արցախից հեռանալ չի պատրաստվում, հակառակ դեպքում՝ նա խաղաղապահներ չէր մտցնի այնտեղ․ Վլադիմիր Եվսեև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիական ինտեգրման և Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն այն կարծիքին է, որ եռակողմ հայտարարությամբ նախատեսված  5 տարի ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը չի հեռանա Արցախից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով այն քննարկումներին, թե եռակողմ հայտարարությամբ նախատեսված 5 տարվա ժամկետը լրանալուց հետո ռուսական խաղաղապահ զորքերը կհեռանա՞ն Արցախից, թե՞ կերկարաձգեն իրենց առաքելությունը, Վլադիմիր Եվսեևը նկատեց, որ ՌԴ-ն Արցախից հեռանալ չի պատրաստվում, քանի որ հակառակ դեպքում նա խաղաղապահներ չէր մտցնի այնտեղ: «Ռուսաստանը խաղաղապահ գործունեության մեծ փորձ ունի Աբխազիայում, Հարավային Օսիայում, Տաջիկստանում, Մերձդնեստրում, և երբևէ Ռուսաստանը, խաղաղապահներ տեղակայելով, արագ նրանց դուրս չի բերել», - ասաց Եվսեևը:

Ռազմական փորձագետը հիշեցրեց՝ ռուսաստանյան խաղաղապահները առնվազն 4,5 տարի Լեռնային Ղարաբաղում մնալու մանդատ ունեն, իսկ այդ ընթացքում իրավիճակը կարող է էապես փոխվել:

«Դուք հավանաբար գիտեք, որ ածխաջրերի արդյունահանման ինքնարժեքը Ադրբեջանում էապես աճում է, քանի որ նախևառաջ սպառվում են նավթի պաշարները: Ինչ վերաբերում է գազի պաշարներին՝ հիմնականում խտացման շնորհիվ մեկ տարում ապահովվում է ընդամենը 33 մլրդ խմ գազ, իսկ դա ծավալով ընդամենը մեկ խողովակի գազ է: Սա այն ամենն է, ինչ Ադրբեջանը կարող է տալ մեկ տարում: Ամերիկյան ընկերությունները հեռացել են Ադրբեջանից, մնացել է միայն բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիումը»՝ հիմնականում քաղաքական նկատառումներով: Իսկ 4,5 տարվա ընթացքում շատ բան կարող է փոխվել: Ռուսաստանը մինչև այդ ժամկետի լրանալը միանշանակորեն չի պատրաստվում դուրս բերել իր խաղաղապահներին, իսկ ժամկետը լրանալու պահին Արցախի Հանրապետության քաղաքացիների մի մասը հնարավոր է՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստացած լինեն: Իրավիճակը կարող է ինչ-որ չափով նմանվել Մերձդնեստրի իրավիճակին, որտեղ նույնպես կան ՌԴ քաղաքացիներ, և Ռուսաստանը ներկա է այնտեղ իր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու նպատակով», - այսպիսի կանխատեսում արեց տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտակերտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրավիճակը տարածաշրջանում այնպիսին է, որ Արցախը ինքնուրույն և միայնակ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը: Այս համատեքստում նա ընդգծել է, որ ռուսական զորքի ներկայությունը Արցախում պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական:

2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ հայտարարության 4-րդ կետում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման մնալու տևողությունը 5 տարի է՝ հետագա 5-ական տարիներով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:

Թուրքիայում բողոքի ցույցեր են. 60 մարդ է ձերբակալվել ԵՄ-ի կողմից Հայաստանին 270 մլն եվրոյի աջակցության տրամադրման նախագիծը վերջնականացման փուլում է Էրդողանը Ղրղզստանի նախագահին մեքենա է նվիրել և նրանից որպես նվեր ձի ստացել Թուրքիայում նավթավերամշակման գործարանում պայթյունի հետևանքով 12 վիրավոր կա Վերին Լարս տանող ճանապարհին մերկասառույց է, ձյուն է տեղումԵրևանում 16-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակահարել էր 46-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է Բեյոնսեի նոր ֆոտոշարքը Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, այլև վարել է դրանք. Պուտին 11 թատրոն՝ 11 ներկայացում․ մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը «Վստահ ենք առաջիկա խաղերի հարցում». Մխիթարյան Տիեզերք է արձակվել առաջին փայտե արբանյակը Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում Հս. Կորեան արձակել է 7 բալիստիկ հրթիռ Ադրբեջանը մտադրված չէ դուրս գալ այն տարածքներից, որտեղ բավական լուրջ ամրաշինական ենթակառույցներ է հիմնել. Աբրահամյան Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Միխայիլ Միշուստինը ժամանել է Մինսկ Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահական ընտրությունները 16-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակահարել էր 46-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Պարեկները հայտնաբերել են դրիֆտ կատարած 31-ամյա երիտասարդին Հայկ Մարությանի ստորագրահավաքը` ընդդեմ տրանսպորտի թանկացման. ՈւՂԻՂՇիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի, պաշտոնանկ են արվել ոստիկանության բաժինների պետերՔՊ-ն կադրային հարցերի լուծման նոր մեթոդ է մշակում Հայաստանի «սորոսականները» արշավ են սկսել Դոնալդ Թրամփի դեմ Վրաերթի է ենթարկվել 48-ամյա Ալինա Ավանեսյանը․ վերջինս տեղում մահացել էԱնդրանիկ Քոչարյանը ձեռքը գցում է «ռուսական փրփուրներին»Փաշինյանը դեն է նետում հայության ինքնության հիմնաքարերը. «Փաստ»Վրացական սադրանք. ինչպե՞ս խայթել Հայաստանին Արևմուտքի հրահանգով«Ահա և ձեզ համար բուլղարացի». Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է իր իսկական ազգանունը Գործում են արևմտյան երկրների ճնշման ներքո. «Փաստ»«Տատանվող Փաշինյանը. ինչո՞ւ Հայաստանը չի ցանկանում մտնել BRICS» «Հայաստան. Ընտրական օրենսգրքի աղմկահարույց փոփոխություններ»Պետդումայի պատգամավոր Դելյագինը Փաշինյանին առաջարկել է հայկական կոնյակը «թեյ» անվանել«Եկեք Իրեվան քաղաք». ի՞նչն այն չէ «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախագծի հետ կապված«Մինչև հիմա էլ սպասում եմ իրեն. երազներումս հաճախ եմ տեսնում, որ Յուրիս տան դուռը բացում է ու ներս մտնում». կրտսեր սերժանտ Յուրի Հունանովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսում. «Փաստ»2 զոհ, 4 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Հայաստանի 69 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը ( 05 նոյեմբեր )Առաջարկվում է ներդնել օգտահանման վճար. նախագիծ. «Փաստ»Վերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համար Ձորաղբյուրում վերջին հրաժեշտը տվեցին Թաթուլ Ղահրամանյանին (տեսանյութ)Հետընտրական դասեր՝ մոլդովական ու վրացական «սուսով». «Փաստ»Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ»ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ»Ռուբլու փոխարժեքն անկում է ապրումՀայտնաբերվել է Մովսես Նադարյանի դին՝ ծառից կախված վիճակումԲացառիկ կադրեր վթարից՝ որը 2 հոգու կյանք խլեց«Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ»Քամու ուժգնացում, ձյուն. եղանակն այսօրԱնհետ կորել է Մովսես Նադարյանը
Ամենադիտված