Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը:
Նարեկ Զեյնալյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Թեկնածուն անդրադարձավ նախորդ 2,5 տարիներին հանձնաժողովի կատարած աշխատանքներին՝ ընդգծելով, որ մեկ տարին, համավարակով և պատերազմով պայմանավորված, անցել է լարված մթնոլորտում:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կոչ արեց բնակչությանը չտրվել հակապատվաստումային քարոզչությանը և պատվաստվել, քանզի դա է արդյունավետ պայքարի միակ ձևը:
Խորհրդարանը հարցի քննարկումը կշարունակի վաղը: