Եթե որոշ հաստատությունների աշխատակիցներ հրաժարվում են պատվաստվելուց, ամսական երկու անգամ պետք է ՊՇՌ թեստ հանձնեն. առողջապահության նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւսումնական հաստատությունների դասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտների և մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն, եթե հակացուցումներ չունեն ու հրաժարվում են պատվաստվելուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Դիտարկմանը, թե փաստացի այդ ոլորտների մարդկանց ստիպում են պատվաստվել, Ավանեսյանն ասաց. «Մենք ունենք դեռ օրական գրանցվող մահեր, ունենք մտավախություն հետագայում ալիքի բարձրացման, և մենք՝ որպես պետություն, պետք է անենք ամեն ինչ՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին, իսկ այդ գործիքակազմի մեջ, ինչպես նաև շատ այլ երկրներ, օգտվելու ենք նման սահմանափակումներից, որովհետև այս պարագայում կոնկրետ անձի առողջությունից բացի, մենք խնդիր ունենք հանրային առողջապահական լուրջ մարտահրավերի հետ, ուստի անելու ենք ամեն ինչ օրենքի շրջանակում, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, ինչը ամենագործուն միջոցն է պայքարելու Քովիդ-19-ի դեմ», - ասաց նախարարը: