Սեյրան Օհանյանը, Հայկ Մամիջանյանը և Հայկ Կոնջորյանն առաջադրվել են ԱԺ խորհրդի անդամներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի խորհրդի կազմում ընդգրկվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Հայկ Կոնջորյանին, «Հայաստան» խմբակցությունը՝ Սեյրան Օհանյանին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ Հայկ Մամիջանյանին։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հրապարակելուց հետո, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։