Ինչ խմբագրում է կատարվել եռակողմ հայտարարության մեջ՝ հօգուտ հայկական կողմի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ168.am-ը գրել է, որ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ոչ հօգուտ հայերի կամ Ադրբեջանի օգտին հնարավոր զարգացումներ ենթադրող սրբագրում է կատարվել: Սակայն չենք կարող անտեսել նաև այն խմբագրումը, որը հայկական կողմի օգտին է կատարվել նույն կետում:
Մասնավորապես, հայտարարության նախնական տարբերակի 6-րդ կետում նշված է եղել.
Կողմերի համաձայնությամբ, Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
По согласованию Сторон в ближайшие три года будет определен план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Степанакертом и Арменией, с последующей передислокацией российского миротворческого контингента для охраны этого маршрута.
Արդեն խմբագրված տարբերակում Ստեփանակերտը փոխարինվել է Լեռնային Ղարաբաղով:
Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
По согласованию Сторон в ближайшие три года будет определен план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией, с последующей передислокацией российского миротворческого контингента для охраны этого маршрута.
Հիշեցնենք, որ Ալիևի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը, որի շրջանակում ստեղծվել է նաև «Ղարաբաղի» տնտեսական գոտի, որի մեջ ներառվել էր նաև Ստեփանակերտ քաղաքը, ուստի վերը նշված փոփոխությունը մանրուք չէ:
Նշենք, որ ևս մեկ ավելացում է արվել 6-րդ կետի խմբագրված տարբերակում: Մասնավորապես, նախնական տարբերակում, երբ սահմանվել է, որ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ) ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը», նշված չի եղել, որ այն մնալու է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Այս մասը հետո է ավելացվել: