Ազգային ժողովն օգոստոսի 17-ին արտահերթ նստաշրջան կգումարվի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ին Սևանա լճի հարցով կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքէջից:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Օրակարգում է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացնելու է ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը: