Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդիկ չեն կարողանում վճարել վարկերը, զրկվել են հողատարածքներից ու կենդանիներից Ադրբեջանի զինված ուժերի արարքների պատճառով. ՄԻՊ-ը հանդիպել է Տեղ համայնքի բնակիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք (Տեղի   համայնքապետարան): Տեղ գյուղում հանդիպմանը մասնակցել են համայնքի Արավուս, Խոզնավար, Խնածախ և մի շարք այլ գյուղերի բնակիչներ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև պատերազմից հետո Արցախի Բերձոր, Քաշաթաղ և մի շարք այլ բնակավայրերից տեղահանված բնակիչներ:

Մարդիկ բարձրացրել են ադրբեջանական զինծառայողների անօրինական արարքների արդյունքում իրենց պատճառված վնասների հատուցմանը վերաբերող հարցեր:

Որպես հիմնական խնդիր՝ նշվել է, որ իրենք զրկվել են ՀՀ իրավասու մարմինների տրամադրած օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալած հողատարածքներից, որոնք մշակելու համար բանկերից կամ վարկային կազմակերպություններիղ վերցրել են վարկեր, սակայն ադրբեջանական զինծառայողների՝ իրենց տարածքում անօրինական ներկայության պատճառով մշակված հողատարածքներից չեն կարողացել ստանալ բերքը:

Ադրբեջանական վերահսկողության տարածքներում է մնացել նաև մարդկանց պատկանող գյուղտեխնիկան:

Բնակիչները վարկեր են վերցրել նաև անասնապահությամբ զբաղվելու նպատակով. գնել են խոշոր կամ մանր եղջերավոր կենդանիներ, կառուցել են շինություններ ու անասնագոմեր:

Բայց պատերազմական գործողությունների ընթացքում մարդկանց կենդանիները կա՛մ ոչնչացվել են ադրբեջանական զինված ուժերի հարձակումների պատճառով, կա՛մ գողացել են այդ երկրի զինծառայողները:

Զինված հարձակումների դադարից հետո նրանց մի մասի կենդանիները մնացել են ադրբեջանական վերահսկողության տարածքներում, և ադրբեջանական զինված ուժերը կատեգորիկ հրաժարվում են վերադարձնել (օրինակ՝ մի դեպքում չեն վերադարձրել 120 մանր եղջերավոր կենդանի, մյուս դեպքում՝ 18 խոշոր եղջերավոր կենդանի և այլն):

Բնակիչներից շատերն էլ նշել են, որ ստիպված են շուկայականից մի քանի անգամ ցածր գներով վաճառել, քանի որ հնարավոր չէ բավարար անասնակեր, առաջնահերթ՝ խոտ հավաքել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համար: Խնդիրն այն է, որ առկա են արոտավայրեր, որոնցում ներկայում անօրինական գտնվում են ադրբեջանական զինված ուժեր:

Ստեղծված իրավիճակում մարդիկ վարկերը և տոկոսադրույքները վճարելու համար եկամուտ չունեն, իսկ բանկերը կամ վարկային կազմակերպությունները հաշվի չեն առնում նրանց վիճակը և պահանջում են վարկերի գումարներն ու տոկոսները:

Հանդիպման ընթացքում բնակիչներն ընդգծել են աջակցության և սահմանամերձ գյուղերի բնակիչների համար նախատեսված արտոնությունների կամ հատուկ ծրագրերի անհրաժեշտությունը, որպեսզի առանց այն էլ անվտանգության նոր խնդիրների առաջացրած սոցիալական դժվարությունները էլ ավելի չմեծանա:

Արման Թաթոյանն իր աշխատակազմի հետ մանրամասն քննարկումներ է ունեցել տեղի կարի արտադրամասի աշխատակից կանանց հետ: Քննարկվել է նրանց ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու ծրագրեր ու նախաձեռնություններ:

Այդ քննարկումներին մասնակցել է նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի (UNFPA Armenia) տնօրեն Ծովինար Հարությունյանը (Tsovinar Harutyunyan), ով նույնպես ներկայացրել է բնակիչներին աջակցության հնարավորություններ:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասն արձանագրել են ինչպես ամբողջ համայնքի, այնպես էլ առանձին բնակիչների խնդիրները, տրամադրվել է խորհրդատվություն:

Պաշտպանն իր իրավասության սահմաններում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի բարձրացված խնդիրներ

ԵՄ-ի կողմից Հայաստանին 270 մլն եվրոյի աջակցության տրամադրման նախագիծը վերջնականացման փուլում է Էրդողանը Ղրղզստանի նախագահին մեքենա է նվիրել և նրանից որպես նվեր ձի ստացել Թուրքիայում նավթավերամշակման գործարանում պայթյունի հետևանքով 12 վիրավոր կա Վերին Լարս տանող ճանապարհին մերկասառույց է, ձյուն է տեղումԵրևանում 16-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակահարել էր 46-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է Բեյոնսեի նոր ֆոտոշարքը Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, այլև վարել է դրանք. Պուտին 11 թատրոն՝ 11 ներկայացում․ մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը «Վստահ ենք առաջիկա խաղերի հարցում». Մխիթարյան Տիեզերք է արձակվել առաջին փայտե արբանյակը Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում Հս. Կորեան արձակել է 7 բալիստիկ հրթիռ Ադրբեջանը մտադրված չէ դուրս գալ այն տարածքներից, որտեղ բավական լուրջ ամրաշինական ենթակառույցներ է հիմնել. Աբրահամյան Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Միխայիլ Միշուստինը ժամանել է Մինսկ Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահական ընտրությունները 16-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակահարել էր 46-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Պարեկները հայտնաբերել են դրիֆտ կատարած 31-ամյա երիտասարդին Հայկ Մարությանի ստորագրահավաքը` ընդդեմ տրանսպորտի թանկացման. ՈւՂԻՂՇիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի, պաշտոնանկ են արվել ոստիկանության բաժինների պետերՔՊ-ն կադրային հարցերի լուծման նոր մեթոդ է մշակում Հայաստանի «սորոսականները» արշավ են սկսել Դոնալդ Թրամփի դեմ Վրաերթի է ենթարկվել 48-ամյա Ալինա Ավանեսյանը․ վերջինս տեղում մահացել էԱնդրանիկ Քոչարյանը ձեռքը գցում է «ռուսական փրփուրներին»Փաշինյանը դեն է նետում հայության ինքնության հիմնաքարերը. «Փաստ»Վրացական սադրանք. ինչպե՞ս խայթել Հայաստանին Արևմուտքի հրահանգով«Ահա և ձեզ համար բուլղարացի». Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է իր իսկական ազգանունը Գործում են արևմտյան երկրների ճնշման ներքո. «Փաստ»«Տատանվող Փաշինյանը. ինչո՞ւ Հայաստանը չի ցանկանում մտնել BRICS» «Հայաստան. Ընտրական օրենսգրքի աղմկահարույց փոփոխություններ»Պետդումայի պատգամավոր Դելյագինը Փաշինյանին առաջարկել է հայկական կոնյակը «թեյ» անվանել«Եկեք Իրեվան քաղաք». ի՞նչն այն չէ «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախագծի հետ կապված«Մինչև հիմա էլ սպասում եմ իրեն. երազներումս հաճախ եմ տեսնում, որ Յուրիս տան դուռը բացում է ու ներս մտնում». կրտսեր սերժանտ Յուրի Հունանովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսում. «Փաստ»2 զոհ, 4 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Հայաստանի 69 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը ( 05 նոյեմբեր )Առաջարկվում է ներդնել օգտահանման վճար. նախագիծ. «Փաստ»Վերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համար Ձորաղբյուրում վերջին հրաժեշտը տվեցին Թաթուլ Ղահրամանյանին (տեսանյութ)Հետընտրական դասեր՝ մոլդովական ու վրացական «սուսով». «Փաստ»Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ»ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ»Ռուբլու փոխարժեքն անկում է ապրումՀայտնաբերվել է Մովսես Նադարյանի դին՝ ծառից կախված վիճակումԲացառիկ կադրեր վթարից՝ որը 2 հոգու կյանք խլեց«Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ»Քամու ուժգնացում, ձյուն. եղանակն այսօրԱնհետ կորել է Մովսես ՆադարյանըԶբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են. «Փաստ»
Ամենադիտված