Պատմության այս օրը (օգոստոսի 14)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պակիստան՝ Անկախության օր, Իրան՝ Իսլամական դիմադրության օր, Պորտուգալիա՝ Պորտուգալական կարրիդայի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1879 – վախճանվել է ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ Իվան Լազարևը:
1896 – տեղի է ունեցել Բանկ Օտոմանի գրավումը, որը 1894-96 թվականների համիդյան ջարդերին հաջորդած, սուլթանից և արևմտյան տերություններից ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջելու, Հայկական հարցի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով կատարված գործողություն էր։ Մի խումբ դաշնակցականներ մտել են Օտտոմանյան բանկ և պահանջել դադարեցնել ջարդերը, այլապես սպառնցել են պայթեցնել բանկը: Դեսպանների միջամտությամբ բանկը գրաված խումբն ազատվել է, բայց այդ դեպքը առիթ է դարձել հայերի կոտորածների ծավալման համար:
1907 – ծնվել է ճարտարապետ Հովհաննես Խալփախչյանը:
1920 – վախճանվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման գործիչ Ստեփան Ալավերդյանը:
1946 - ՀամԿ(բ)Կ Կենտկոմը «Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերի վերաբերյալ կայացրել է հատուկ որոշում, որտեղ այդ պարբերականները մեղադրվել են «կուսակցության ոգուն խորթ» գաղափարների քարոզչության մեջ։ Հայաստանի գրողների ընդհանուր ժողովը, համերաշխվելով Կենտկոմի որոշման հետ, նշել է հայ գրականության մեջ «վտանգավոր բուրժուաազգայնական ավանդույթների գոյությունը, անցյալի ֆետիշացումը, ազգայնական գաղափարներով պարփակումը»:
1949 – ծնվել է քաղաքական և կուսակցական գործիչ Արամ Գ. Սարգսյանը:
1983 – վախճանվել է արձակագիր, թարգմանիչ Հմայակ Սիրասը:
1992 - Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ԼՂՀ Գերագույն խորհուրդը հայտարարել է ռազմական դրություն և ռեզերվիստների մոբիլիզացիա:
2002 - Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Սադարակ բնակավայրում կայացել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտությունը:
2007 - վախճանվել է ամերիկահայ խոշոր գործարար Ժիրայր Հովնանյանը:
2018 - «Պրիվե՛տ, Ռոբ» նախաձեռնության անդամները տապալել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը` ներխուժելով «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոն։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
582 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Տիբերիոս Բ-ն:
1040 - էլգինի ճակատամարտում Մակբեթը սպանել է իր խորթ եղբայր Շոտլանդիայի թագավոր Դունկանին և դարձել նոր թագավորը:
1619 - Հյուսիսային Ամերիկայի Վիրջինիա նահանգում առաջին անգամ ընդունվել են օրենքներ հարբեցողության դեմ, մասնավորապես արգելվել է խաղող աճեցնելը:
1688 – ծնվել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ 1-ինը:
1769 - Ֆրանսիան նվաճել է Կորսիկան:
1775 - ցարական հրահանգով լիկվիդացվել է Զապորոժիեյի Սեչը:
1841 – վախճանվել է գերմանացի փիլիսոփա Յոհան Ֆրիդրիխ Հերբարթը:
1877 - Կանադայում առաջին անգամ օրենքով արգելվել է գնացքից կրակել կանադական բիզոնների վրա:
1880 - ավարտվում է Քյոլնի տաճարի շինարարությունը:
1888 - Օլիվեր Շելենբերգերն արտոնագրել է էլեկտրաէներգիայի հաշվիչ սարքը:
1893 - Փարիզի ոստիկանական պրեֆեկտ Լուի Լեպինը հանձնել է առաջին վարորդական իրավունքը ներկայումս անհատ քաղաքացուն:
1908 - Ֆոլկստոնում (Անգլիա) կայացել է առաջին գեղեցկության մրցույթը:
1915 – ծնվել է բրիտանացի աստվածաբան, քարոզիչ Դերեկ Պրինսը:
1917 - Ռուսաստանի ժամանակավոր կառավարության որոշմամբ՝ Նիկոլայ Ռոմանովը ընտանիքով ուղարկվել է բնակության Տոբոլսկ:
- – Ֆրիշ Ռագնարը առաջին անգամ օգտագործել է մակրոէկոնոմիկա տերմինը։
1936 - առաջին անգամ օլիմպիական խաղերում ներկայացվել է բասկետբոլ խաղը:
1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն հրատարակել է Ճապոնիայի կապիտոլացիայիակտը:
1947 – Պակիստանը անկախացել է Միացյալ թագավորությունից։
1952 - ֆրանսիացի տնտեսագետ Ա.Սովին առաջին անգամ օգտագործել է «Երրորդ աշխարհ» արտահայտությունը զարգացող երկրների նկատմամբ:
1958 – վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին:
1959 – ծնվել է ամերիկացի բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնը։
1969 - կաթոլիկների և բողոքականների միջև բախումները կանխելու համար Հյուսիսային Իռլանդիա են մտցվել բրիտանական զորքեր:
1971 – Բահրեյնը անկախացել է Միացյալ թագավորությունից։
1988 - վախճանվել է իտալացի ավտոմոբիլագործ և մրցավարորդ էնցո Ֆերրարին:
1992 – սկսվել է վրաց-աբխազական պատերազմը։
2007 – վախճանվել է ռուս խորհրդային կոմպոզիտոր Տիխոն Խրեննիկովը:
2012 - վախճանվել է ռուս խորհրդային գիտնական, հեռուստահաղորդավար Սերգեյ Կապիցան:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը