Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս իմանալ, որ ձեր լյարդը խնդիր ունի եւ ինչպե՞ս բուժել տնային պայմաններում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Լյարդը օրգանիզմում կատարում է նյութափոխանակություն, ունի պաշտպանողական, թունազերծող, արտաթորող ֆունկցիա՝ օրգանիզմից հանում է թույները, որոնք այնտեղ ոչնչանում են: Լյարդում է արտադրվում լեղին, որից անցնում է լեղապարկ եւ այնտեղից մասնակցում մարսման աշխատանքներին:

Լեղարտադրությունը լյարդում վատ կատարվելու դեպքում անմիջապես խանգարվում է մարսողությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բնաբույժ Լիանա Իսրայելյանը՝ ավելացնելով, որ երբ հիվանդանում է լյարդը, բջիջները իրենց գործառույթը վատ են կատարում, լեղին կարող է անցնել արյան մեջ եւ մարդու աչքերը, մաշկը դառնում են դեղին:

«Լյարդի հիվանդության պատճառով կարող է առաջանալ լյարդի ցիրոզ, որը կարող է ոչ միայն խմիչքի ազդեցությունից առաջանալ, այլ նաեւ լյարդի քրոնիկ հիվանդությունից»,-նշում է բժշկուհին: Հայտնի է, որ սպիրտը ունի լյարդի բջիջները սպանող հատկություն, ուստի բժշկուհին հորդորում է այն ընդունել քիչ քանակությամբ, որպեսզի լյարդը հասցնի այն օրգանիզմից դուրս հանել. «Բայց եթե քանակը շատանում է, լյարդը ոչ միայն չի հասցնում այն մաքրել, այլ նաեւ ինքն է ընկնում հարվածի տակ: Ուսումնասիրություն է կատարվել, որ այն մարդիկ, որոնք շատ են օգտագործում կոնյակ, նրանց մոտ ավելի շատ է լինում լյարդի ցիրոզ, քան նրանց մոտ, որոնք օղի են օգտագործում»:

Մասնագետը բացատրում է, որ այս երեւույթը պայմանավորված է կոնյակի միջի նյութերով, որը փոխանցվում է կաղնու փայտից. «Նաեւ հայտնի է, որ գունավոր խմիչքներն ավելի վնասակար են լյարդին, բացի մաքուր գինիներից, որը նույնպես չի կարելի չարաշահել»: Բացի ալկոհոլից, Լիանա Իսրայելյանը նշեց, որ լյարդին մեծ վնաս են հասցնում տարատեսակ որդերը, որոնք ամբողջությամբ ոչնչացնում են լյարդի հյուսվածքը իրենց թույներով: Բժշկուհին նշեց, որ լյարդի հետ խնդիրներ ունեցողների մաշկի վրա առաջանում են տարբեր չափսերի պիգմենտներ, խալեր, որը նշանակում է, որ լյարդում խանգարվել է պիգմենտների նյութափոխանակությունը.

«Կարող են լինել մինչեւ անգամ արյունազեղումների նման, աստղիկների պես, տարբեր չափսերի ու մուգ բծեր, ճարպագնդեր»: Բնաբույժը խորհուրդ է տալիս բոլոր օրգանները հավասարաչափ բերել առողջ վիճակի, իսկ պարբերաբար մաքրել աղիքները՝ ճիճվակրությունից, պարազիտներից: Լյարդը, չնայած իր մեծ չափերին, շատ նուրբ է եւ ունի ենթարկվող հատկություն: Բժշկուհին այն նմանեցնում է նորահարսի. «Շուտ է ազդվում, չի սիրում կոպիտ վերաբերմունք, սիրում է, որ իրեն փաղաքշեն, խնամեն, սիրեն եւ չծանրաբեռնեն: Եվ եթե նրա հետ նուրբ ես վերաբերվում, ինչպես նորահարսը, լյարդը նույնպես երկար ժամանակ հոգ կտանի ձեր մասին»: Չծանրաբեռնելու համար, մասնագետը նշեց, որ չի կարելի նախ շատ ուտել՝ պետք է սնվել քիչ-քիչ, թեթեւ եւ առանց ծանրաբեռնելու:

Ինչպես նաեւ չի կարելի հատկապես տապակած, պահածոյացված մթերքներ, սահմանափակել աղի օգտագործումը. «Եթե սննդակարգում կծուն, թթուն պետք է նորմայի սահմաններում լինի, ապա աղը պետք է որքան հնարավոր է՝ քիչ օգտագործել, քանի որ այն չի համարվում սննդակարգ»: Մեր հայկական սնունդը, ըստ մասնագետի, շատ ծանր է, մեր ճաշերը շատ հագեցնող են. «Չպետք է մի ճաշի մեջ լցնել բազում բաղադրիչներ, որը աղեստամոքսում ծանրաբեռնվածություն է առաջացնում: Ճաշերը պետք է թեթեւ լինեն, բուլյոն եւ մի տեսակի բաղադրիչ:

Լյարդը ավելի շատ նախընտրում է բուսական սնունդ, քան կենդանական: Պետք է ժամանակ առ ժամանակ օգտագործել նաեւ ձուկ, հավի միս»: Լյարդը, այսպես ասած՝ չի սիրում դեղեր, գոյություն ունի դեղորայքային հեպատիտ, որտեղ դեղերի ազդեցության տակ կարող է առաջանալ լյարդի բորբոքում: Բնաբույժի խոսքերով՝ լյարդը շատ է սիրում մեծ քանակությամբ հեղուկներ եւ մեղր, հատկապես՝ մեղրաջուր, քանի որ լյարդի բջիջները սնվում են գլյուկոզայով, իսկ մեղրի մեջ կա գլիկոգեն, որը լյարդի բջիջների համար համարվում է «սիրելի»: «Մեր տատիկ-պապիկները ժամանակին խմում էին շաքարաջուր՝ կամ առավոտյան, կամ քնելուց առաջ, այն լավ պաշտպանում էր լյարդը, ներվային հյուսվածքը: Մեղրը քնաբեր, հանգստացնող հատկություն ունի եւ գիշերվա ընթացքում այն շատ լավ կարող է լվանալ լեղածորանները: Մեղրաջուրը յուրաքանչյուր օրգանիզմին ազդում է առանձնահատուկ ձեւով, մարդ կա՝ չի կարողանում մեղր օգտագործել, նրանք կարող են նաբաթը ջրով բացել եւ խմել, եւ չնայած սա պարունակում է մաքուր ֆրուկտոզա, բայց նույն ազդեցությունն է թողնում բջիջների վրա, ինչ մեղրը»,-նշում է բժշկուհին:

Լյարդը մաքրող թեյ, ըստ բժշկուհու, համարվում է անթառամով թեյը՝ 1 ճաշի գդալը 1 բաժակ ջրում թրմել գիշերը եւ խմել օրը 3 անգամ՝ ճաշի գդալով, ճաշից 15-20 րոպե առաջ. «Անթառամը ունի լեղամուղ հատկություն, շատ անգամ նշանակվում է անթառամի մզվածք, բայց անպայման բժշկի հսկողությամբ, քանի որ նրանք՝ որոնք ունեն մեծ քանակությամբ թթվայնություն, անթառամ չեն նշանակում»:

Երեկոյան ժամերին եւ ընդհանրապես շատ կարեւոր է խմել նաեւ մաքրող այլ թեյեր եւս՝ անանուխով, երիցուկով, ուրցով, մասուր եւ ինչպես նաեւ՝ օրվա ընթացքում օգտագործել կաթնաշոռ: Լյարդի քրոնիկ հիվանդներին բնաբույժ Լիանա Իսրայելյանը խորհուրդ է տալիս հետեւյալ բնական միջոցը պատրաստել. 1 միջին չափի դդումը պոչի հատվածից կլոր բացել, մաքրել կորիզներից, մեջը կիսով չափ լցնել մեղր:

Փակել դարձյալ դդմի կափարիչով եւ սովորական խմոր պատրաստել ու ամբողջ դդումը պատել խմորով: Այդպես թողնել միջին ջերմաստիճանով սենյակում 9 օր եւ բացելուց արդեն դդմի պտղամիսը մեղրաջրի հետ լավ խառնել եւ լցնել էմալապատ կամ ապակե տարայի մեջ եւ ամեն առավոտ քաղցած վիճակում ընդունել 1 ճաշի գդալ. «Օգտագործել 20 օր, 10 օր դադար տալ եւ նորից կրկնել մի քանի ամիս, քանի որ կապված սեռից եւ հիվանդության տեսակից՝ լյարդը ուշ է վերականգնվում: Երբ լյարդը ունի հեպատիտ Ց, կամ մեկ այլ քրոնիկ հեպատիտ, պարզ է, որ մի դեղատոմսով այն չի վերականգնվի, այն պետք է զուգորդվի համալիր բուժմամբ»:  

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ   

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կանՀայ երկրպագուները երթ են անցկացրել ՌիգայումԻսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կա տուժած Կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը...Հռիփսիմե Հակոբյանն անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Աբխազիայում ցուցարարները կտրել են խորհրդարանի դարպասները՝ շարունակելով պահանջել նախագահի հրաժարականը ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներ՝ արձակելով 120 հրթիռ և 90 ԱԹՍ. Զելենսկի Օդանավակայանը չի գործել անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով. կա վիրավոր. ՌԴ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն» Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավnրներՌԴ-ի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր են. Սաքս631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ոստիկանների վրա Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում
Ամենադիտված