Լևոն Ջուլֆալակյանը հեռացել է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնից․ նրան կփոխարինի Վահագն Դավթյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՕլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հեռացել է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջուլֆալակյանին այդ պաշտոնում փոխարինելու է Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, աշխարհի գավաթի բազմակի հաղթող Վահագն Դավթյանը:
Ջուլֆալակյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2019 թվականին: