Ուրուգվայը դեսպանատուն կբացի Հայաստանում․ Ֆրանսիսկո Բուստիժո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը և Ուրուգվայը ունեն շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ, որոնք ծնվել են ոչ բարենպաստ պայմաններում, սակայն հույսով են թրծվել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Առաջին հերթին ուզում եմ ջերմագույն ողջույններ փոխանցել Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի կողմից: Ուրուգվայն ունի այն առավելությունը, որ կարողացել է հյուրընկալել բոլոր տաղանդավոր և աշխատասեր մարդկանց, որոնք եկել են աշխարհի տարբեր մասերից: Հայերը և հայկական համայնքը շատ լավ կարողացել է ինտեգրվել Ուրուգվայում և հաստատվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, կրթությունը,սպորտը, լրագրությունը և նաև բիզնես աշխարհը»,- ասաց Բուստիժոն:
Ֆրանսիսկո Բուստիժոյի խոսքով` Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատվեց երկկողմ հարաբերությունները խորացնելու և բարեկամական խմբերի գործունեությունը ավելի բարձր մակարդակի հասցնել կարևորությունը: