Թուրքիայում հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի 93-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել
ՄՇԱԿՈՒՅԹՍտամբուլում հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 93-ամյակի կապակցությամբ ցուցահանդես է բացվել։ Այս մասին, հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը։
Ցուցահանդեսը բացվել է Ստամբուլի հայտնի «Գալաթա» աշտարակում։
Օգոստոսի 16-ին բացված ցուցահանդեսում ներկայացված է Գյուլերի 75 ստամբուլյան լուսանկար։
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հոկտեմբերի վերջ, այն տեղակայված է աշտարակի երրորդ հարկում։
Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին և հուղարկավորվել Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանատանը։