Էվա Խաչատրյանն ու Անի Լուպեն մերկացել են 2017-ի օրացույցի համար
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿամերային թատրոնի սիրված դերասանները որոշել են լուսանկարվել 2017-ի օրացույցի համար։ Եվ այս հարցում նրանք դիմել են հայտնի լուսանկարիչ Արվին Քոչարյանի օգնությանը։ Տաղանդավոր լուսանկարիչը նրանցից ամեն մեկին տեսել է թատրոնի խաղացանկում ընդգրկված ներկայացումներից տարբեր կերպարներում։
Սակայն առավել աչքի են ընկնում դերասանուհիներ Անի Լուպեն եւ Էվա Խաչատրյանը (հավանաբար նրանք կհայտնվեն հունվարի եւ փետրվարի էջերին, որպեսզի ջերմություն փոխանցեն այդ ցուրտ ամիսներին )։
Լուսանկարներում Անին իր մարմինը ծածկել է թերթով, իսկ Էվան՝ սկոտչով՝ ոգեշնչվելով «Սկոտչ եւ Վիսկի» ներկայացումից։