Պատմության այս օրը (օգոստոսի 20)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Էստոնիա՝ Անկախությունը վերականգնելու օր, Սենեգալ՝ Անկախության օր, Հունգարիա՝ Հունգարիայի պետության ստեղծող Սուրբ Իշտվանի օր, Մարոկկո՝ Հեղափոխության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1876 - Թուրքիայում սուլթան Աբդուլ Համիդի հրամանով կազմակերպվել են հայերի կոտորածներ։
1886 – ծնվել է նշանավոր ֆիզիոլոգ Տիգրան Մուշեղյանը։
1900 – ծնվել է նկարիչ, 20-րդ դարի ռեալիստական արվեստի խոշոր ներկայացուցիչ Գրիգոր Շլդյանը։
1950 – ծնվել է ճանաչված ռեժիսոր, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը։
1951 - ԽՍՀՄ-ում ստեղծվել է ԴՕՍԱԱՖ-ը (բանակի, ավիացիայի և նավատորմի կամավորական միավորումը)։
1974 - վախճանվել է գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը հանդիսացող Շահան Շահնուրը (Արմեն Լյուբեն)։
1990 - Նոյեմբերյանի տարածքում Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում գյուղերը հայերի կողմից գրավելուց հետո տարածք են բերվել ադրբեջանական զորքեր՝ ուղղաթիռներով և զենիթային համակարգերով։
1992 - Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մարդակերտի շրջանում ընթացող մարտերի ժամանակ խփվել է ադրբեեջանական МиГ-25ПД կարծանիչ, որի օդաչուն կատապուլտի է ենթարկվել և գերի ընկել, պարզվել է, որ օդաչուն վարձկան է՝ Յուրի Բելիչենկո ազգանվամբ։
2002 - Շիրակի մարզային իշխանությունները միջոցառումներ են ձեռնարկել տեղայնացնելու մարզի երեք գյուղերում գրանցված դաբաղի բռնկումները: Այդ վիրուսային հիվանդությամբ վարակվել էր արդեն շուրջ 300 անասուն:
2007 - Հայաստանում առաջին անգամ սկսվել է «Ջենամ» եվրոպական և ազգային աստղագիտական միացյալ համաժողովը:
2007 – վախճանվել է նշանավոր նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:
2008 - վախճանվել է մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը, որը ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորն է, և կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։
2008 - Հայաuտանի կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեն և կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի, որի նախագահ է նշանակվել Գագիկ Խաչատրյանը:
2010 - Երևանում ստորագրվել է Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրություն:
2020 - Ի պաշտպանություն Ամուլսարի` ջերմուկցիներն ու հարակից համայնքների բնակիչները հերթական ավտոերթն են նախաձեռնել դեպի Երևան։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
636 – ավարտվել է վեց օր տևած Յարմուք գետի ճակատամարտը մուսուլման արաբների և Բյուզանդական կայսրության միջև, որը ավարտվել է Խալիդ իբն ալ-Վալադի արաբական բանակի լիակատար հաղթանակով և պատճառ է դարձել Բյուզանդական կայսրության կողմից Պաղեստինը և Երուսաղեմը կորցնելու։
1206 - Լատինական կայսրության կայսր է թագադրվել Հենրիխ 1-ին Ֆլանդրիացին։ 1619 —հոլլանդական նավը Ամերիկա է հասցրել առաջին 20 աֆրիկացի նեգրերին, որոնք վաճառվել են ստրկության Ջեյմսթաունում։
1648 - երեսունամյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Լանսի ճակատամարտը ֆրանսիական և իսպանական բանակների միջև։
1794 - Ամերիկայում ամերկացի վերաբնակիչների և հնդկական ցեղերի միության միջև տեղի է ունեցել ճակատամարտ, որը հայտնիչ է որպես «ճակատամարտը տապալված ծառերի մոտ»։
- սկսվել է Կոստյուշկոյի Մեծ լեհական ապստամբությունը։
1823 - վախճանվել է գերմանացի հրատարակիչ, հայտնի հանրագիտարանի հիմնադիր ֆրիդրիխ Առնոլդ Բրոկհաուզը։
1828 – Փարիզի Թագավորական երաժշտական ակադեմիայում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի «Կոմս Օրի» երգիծական օպերայի պրեմիերան։
1868 - ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարել են Հարավի և Հյուսիսի պատերազմի ավարտը։
1890 – ծնվել է ամերիկացի սարսափ ժանրի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը։
1896 - արտոնագրվել է համար հավաքելու սկավառակային կառուցվածքով հեռախոսը։
1897 - Ռոնալդ Ռոսսը հայտնաբերել է մալարիայի հարուցիչը։
1912 - Թոմաս Էդիսոնը արտոնագրել է ֆոնոգրաֆը և էլեկտրական մարտկոցը։
1912 - վախճանվել է բրիտանացի քարոզիչ Ուիլյամ Բուտը, որը հանդիսանում է Փրկության բանակի ստեղծողը և այդ կազմակերպության առաջին գեներալը։
1925- բացվել է Հռոմի մետրոյի առաջին գիծը:
1935 – ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, գրող և քաղաքական գործիչ Ռոն Փոլը։
1939 - Խալխին-գոլ գետի շրջանում սկսվել է խորհրդա-մոնղոլական բանակի կողմից ճապոնացիների ջախջախման օպերացիան։
1940 - Մեխիկոյում մահափորձ է իրականացվել Լև Տրոցկու նկատմամբ, որը մահացու վիրավորվել է և վախճանվել հաջորդ օրը։
1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նահանջող խորհրդային զորքերը պայթեցրել են ԴնեպրոԳէՍ-ը:
1941 - ծնվել է Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը։
1944 - ծնվել է հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի վարչապետ Ռաջիվ Գանդին։
1953 - ԽՍՀՄ-ը հայտարարել է, որ իրականացրել է ջրածնային ռումբի հաջողված փորձարկում։
1960 – Սենեգալը անկախացել է Ֆրանսիայից։
1968 - սկսվել է «Դանուբ» օպերացիան, Վարշավյան պայմանագրի երկրների բանակները մտցվել են Չեխոսլովակի, որով իսկ ավարտվել են այնտեղ սկսված բարեփոխումները։
1974 - ծնվել է իսրայելցի ջութակահար Մաքսիմ Վենգերովը։
1988 – պաշտոնապես ավարտվել է իրանա-իրաքյան պատերազմը:
1991 – Էստոնիան հայտարարել է իրեն անկախ ԽՍՀՄ-ից։
2015 - վախճանվել է ԽՍՀՄ թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր Լև Դուրովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը