Ոսկու և արծաթի գները նվազել են, պլատինինը՝ աճել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆNYMEX բորսայի օգոստոսի 20-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 0.27%-ով և կազմել 1782.60 դոլար, արծաթի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 22.97 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.61%-ով և կազմել 991.20 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով: