Պատմության այս օրը (օգոստոսի 23)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ստրուկների առևտրի և դրա վերացման զոհերի հիշատակի միջազգային օր, Ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի Եվրոպական օր, Ուկրաինա՝ Պետական դրոշի օր, Ռումինիա՝ Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր, Սվազիլենդ՝ Ումհլանգա, Անտիկ Հռոմ՝ Վուլկանալիա, Ռուսաստան՝ մարտական փառքի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1071 - Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիները պարտություն են կրել սելջուկներից:
1904 – ծնվել է խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող Սուրեն Քոչարյանը:
1908 – ծնվել է ֆրանսահայ գրող, արձակագիր և դրամատուրգ Արթյուր Ադամովը:
1910 – ծնվել է նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանը:
1938 – ծնվել է բանաստեղծ Արտավազդ Հովակիմյանը:
1947 - վախճանվել է խորհրդահայ դերասան Հասմիկը (Թագուհի Հակոբյան):
1990 - Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվել է Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը։
1991 - Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել համաժողովրդական հանրաքվեով, որի մասնակիցների 94,39 տոկոսը կողմ է քվեարկել Հայաստանի անկախությանը։
1992 - ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական երեք Су-25-եր ռմբակոծել են Ստեփանակերտը, 500 կիլոգրամանոց մեկ ռումբ ընկել է այն հյուրանոցի շենքին, որտեղ պատսպարված են եղել Մարդակերտի շրջանի փախստականները, զոհվել է 14 մարդ:
- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Էստոնիայի հետ:
1993 - ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավեցին Ջեբրաիլ շրջկենտրոնը և համանուն շրջանը
1999 – Երևանում բացվել են Համահայկական Առաջին խաղերը։
2002 - Հայաստանի հանրակրթական դպրոցների ծրագրում ընդգրկվել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:
2004 - Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով քաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր ճամբարը ներկայացնող թեկնածուն` Էդուարդ Աղաբեկյանը:
2007 - Վրաստանի կրթության և գիտության նախարար Կախա Լոմայան մերժել է Ջավախքում հայկական համալսարան բացելու առաջարկը:
2011 - Ստամբուլում ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող ամենահայտի թուրք հետազոտողներից մեկը` Մեհմետ Փերինքչեքը:
2016 - Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման է դատապարտել նրան մեղավոր ճանաչելով գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության, ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանը հատելու փորձի համար:
2018 - Ոստիկանության ներքին զորքերի առաջին հերթափոխը մեկնել է հայ-ադրբեջանական սահմանագիծ հերթապահության:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
93 - վախճանվել է հռոմեական զորահարամանատար և քաղաքական գործիչ Գնեյ Յուլի Ագրիկոլան:
476 - Տիցինեի ճակատամարտում Օդոակրը հաղթել է հռոմեացի զորահրամանատար Ֆլավիայի գլխավորած բանակին և իր բանակի կողմից հռչակվել է Իտալիայի թագավոր:
1303 – Լոնդոնում մահապատժիէ ենթարկվել Շոտլանդիայի ազգային հերոս Ուիլլիամ Ուոլլեսը։ Նրա կյանքի պատմության հիման վրա է նկարահանվել հանրահայտ «Քաջասիրտը» ֆիլմը։
1552 - ռուսական ցար Իվան Գրոզնու բանակը շրջափակել է Գրոզնի քաղաքը:
1631 - վախճանվել է լիտվական գրերի հիմնադիր Կոնստանտինուս Սիրվիդասը: 1754 —մահապատժի է ենթարկվել ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը:
1806 – վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Շառլ Օգյուստեն Կուլոնը:
1839 - Միացյալ Թագավորությունը նվաճում է Հոնկոնգը:
1864 – ծնվել է հույն քաղաքական գործիչ Էլեֆթերիոս Վենիզելոսը:
1866 - կնքվել է Փարիզյան հաշտության պայմանագիրը, որը վերջ է դրել ավտրո-պրուսական պատերազմին: Ըստ այդ պայմանագրի Վենետիկը անցել է Իտալիային: 1867 – ծնվել է ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ արդյունաբերող և գործարար Ալեքսեյ Դավիդով:
1913 - Կոպենհագենում բացվել է Անդերսենի հեքիաթի հերուսուհու՝ Ջրահարսի արձանը:
1914 - Ճապոնական կայսրությունը պատերազմ հայտարարելով Գերմանիային մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:
1921 – Հույն-թուրքական պատերազմների շրջանակներում Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպական պետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվել է, ինչը արագացրել է Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։
1942 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադը առաջին անգամ ենթարկվել է մասսիվ ռմբակոծության, սկսվել է Ստալինգրադի պաշտպանությունը:
1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակի կողմից ազատագրվել է Խարկովը, որը հանդիսանում է Կուրսկի աղեղի ճակատամարտի ավարտը:
1989 - Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի երկու միլիոն բնակիչ ձեռք-ձեռքի տալով կազմում են Վիլնյուսից մինչև Տալլին ձգվող 600 կմ երկարության շղթա:
1991- Բորիս Ելցինի կողմից դադարեցվել է ԽՄԿԿ-ի օրգան «Պրավդա» թերթի հրատարակությունը: .
- հիմնադրվել է համացանցը. աշխարհում առաջին անգամ բացվել է հրապարակային մուտքը վեբ-սերվերին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը