Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսեցի ամուսինը կնոջ որովայնին ոտքով և քարով հասցրած հարվածներով նրան զրկել է փայծաղից

ԻՐԱՎՈՒՆՔ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արման Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:

33-ամյա Արմանը մեղադրվել է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Արմանի կինն է, նրա երկու մանկահասակ երեխաների մայրը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 7-ին, ժամը 13-ի սահմաններում Արման Հ.-ն տանը, տեղեկանալով, որ մայրն ու կինը կենցաղային հարցերի շուրջ վիճել են իրար հետ, զայրացել է կնոջ վրա:

Նա խոհանոցում ոտքով երկու անգամ հարվածել է աթոռին նստած կնոջ որովայնին: Կինը վայր է ընկել, ապա դուրս է փախել:

Արմանը հետապնդել է կնոջը, հասել է նրան տնամերձ այգում ու քարով մեկ անգամ դարձյալ հարվածել է կնոջ որովայնին:

Հարվածների հետևանքով կնոջ մոտ առաջացել է օրգանի կորուստ՝ «որովայնի փակ վնասվածք, փայծաղի պատռվածք, ներքին արյունահոսություն»:

Կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարվել է որովայնահատում, հեռացվել է փայծաղը:

Դատարանում Արման Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժող կինը հայտնել է, թե հաշտվել է ամուսնու հետ, նրանից  որևէ պահանջ չունի:

Դատարանը հաշվի է առել, որ Արման Հ.-ն ունի մտավոր առողջության խնդիրներ, ինչի համար նա ժամանակին ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

Արմանը բանվորություն է անում ու պահում է հինգ հոգուց բաղկացած ընտանիքը: Նրա և տուժողի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում 2010  և 2011 թվականներին ծնվել է երկու երեխա:

Ըստ համապատասխան տեղեկանքների՝ Արման Հ.-ի ընտանիքը սոցիալապես անապահով է, ստանում է աղքատության ընտանեկան նպաստ:

Ընտանիքի միակ կերակրողը Արման Հ.-ն է:

Դատարանը հաշվի է առել, որ կնոջը ծանր վնասվածք պատճառելուց  անմիջապես հետո Արմանը կնոջը տեղափոխել է հիվանդանոց, զբաղվել է նրա խնամքով: Կինը ներել է նրան, շարունակել է ապրել նույն ընտանիքում:

Նախաքննության ընթացքում Արման Հ.-ն կալանքի տակ է եղել միայն երկու օր, դատարանը մերժել է նրան երկու ամսով կալանքի տակ առնելու միջնորդությունը:

Դատարանն արձանագրել է, որ Արմանի կողմից ազատազրկման ձևով պատիժը իրապես   կրելու դեպքում ընտանիքը կհայտնվի առավել ծանր սոցիալական վիճակում:

Արման Հ.-ն մեղավոր է ճանաչվել կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է  պայմանական դատապարտություն, և սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Ավետիսյանը:

Բողոքաբերը խնդրել էր պայմանական դատապարտության կիրառումը Արմանի նկատմամբ վերացնել, նրան դատապարտել իրական ազատազրկման՝ 3 տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանում մեղադրողը հանդես եկավ իր բողոքի հիմնավորմամբ:

Նա շեշտեց, որ Արման Հ.-ի կողմից կատարվել է հանրային բարձր վտանգավորություն ունեցող արարք, Արմանը ոտնձգել է մարդու առողջության ու կյանքի դեմ, տուժողը արդյունքում կորցրել է օրգանը՝ փայծաղը:

Դատախազը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը դատավճռում ամրագրել է՝ իբր Արման Հ.-ն է դեպքից հետո կնոջը տեղափոխել հիվանդանոց: Սակայն իրականում շտապօգնություն ահազանգել է հարևանը: Տուժած կնոջը հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով:

Դատավճռում նշված է նաև, որ Արման Հ.-ն զղջացել է կատարածի համար: Մեղադրողի կարծիքով՝ դա այնքան էլ արժանահավատ չէ: Հիվանդանոց տեղափոխված կինը հայտարարել է, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով: Նույնն ասել է նաև Արման Հ.-ն: Նրան երկու օր հաջողվել է մոլորեցնել քննություն կատարողներին, մինչև որ բացահայտվել է իրականությունը:

Ըստ դատախազի ունեցած տեղեկությունների՝ Արման Հ.-ի ընտանիքում մշտապես վիճաբանություններ են տեղի ունենում: Տուժող կինը, որ շարունակում է ապրել Արմանի հետ համատեղ, կարելի է ասել՝ ինչ-որ չափով վտանգված է:

Դեպքի օրն Արմանը կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել նախ խոհանոցում՝ ոտքով երկու հարված է հասցրել նստած կնոջ որովայնին: Կինն ընկել է, սկսել է փսխել: Հետո կարողացել է դուրս փախչել: Արմանը հետապնդել է փախչող կնոջը, հասել է, մոտ տարածությունից բռնցքաչափ քարով դարձյալ հարվածել է կնոջ որովայնին: Նման արարք կատարած անձը, ըստ մեղադրողի բողոքի, պետք է ազատազրկման ձևով պատիժ կրի, միայն այդ դեպքում պատիժը համաչափ կլինի արարքին:

Որքան որ տարօրինակ էր՝ դատախազի բողոքի դեմ վերաքննիչ դատարան գրավոր առարկություն էր ներկայացրել տուժող կինը:

Նա առարկել էր բողոքի դեմ, հայտնել էր, թե հաշտվել է ամուսնու հետ, երեխաների հետ շարունակում է ապրել նրա տանը և խնդրում է նրան չազատազրկել, քանի որ նա է ընտանիքի միակ կերակրողը: «Եթե բավարարեք դատախազի բողոքը, եթե ամուսնուս ազատազրկեք, ես ու իմ երկու երեխաները կկործանվենք»,- գրել էր ամուսնու կողմից ոտքերով ու քարով դաժանաբար ծեծված, փայծաղը կորցրած կինը…

Ակնհայտ էր, որ Արման Հ.-ն մտավոր առողջության հետ կապված խնդիր ունի: Նա հարցերը ուշ էր ընկալում, չհիշեց, թե քանի տարեկան է ավագ երեխան, ասաց, թե նա դպրոցական է:

Դատարանը հարցեր տվեց Արմանին՝ կատարած արարքի վերաբերյալ: Արմանը նշեց, որ այլևս նման բան չի կրկնվի: Նա ասաց, թե կինը «տեր չունի՝ ծնողներ, հարազատներ», գնալու տեղ էլ չունի: Բացի այդ Արմանը կնոջ մասին ասաց, թե նա «լսող է՝ մի բան ասում ենք՝ անում ա, խելոք ա…»:

Ի՞նչ անի, որ խելոք չլինի անտեր, երկու մանկահասակ երեխա ունեցող, Արմանից տնտեսական կախման մեջ գտնվող կինը, ում, ըստ երևույթին, ոչ միայն Արմանը, նաև նրա մայրն է ճնշում ու մտավոր խնդիրներ ունեցող որդուն հրահրում է հանցավոր արարք կատարել՝ երկու երեխա ծնած կնոջը դաժան ծեծի ենթարկել, հարվածներ հասցնել որովայնի շրջանին, ինքն էլ՝ մայր ու կին լինելով, չի միջամտում, չի կանխում…

Արմանն ասաց, թե շարունակում է բանվորություն անել: Աշխատավարձով փակում է խանութում՝ գնած մթերքի դիմաց առաջացած պարտքերը, մնացած փողը տուն է տանում, հոգ է տանում երեխաներին… Արմանի հետ դատարան ներկայացած բարեկամը հաստատեց. «Արմանը լավ հեր ա»…

Վերաքննիչ դատարանը՝ Մանուշակ Պետրոսյան, Ռուբիկ Մխիթարյան, Արմեն Դանիելյան կազմով, հաշվի առավ Արման Հ.-ի ընտանիքի վիճակը, այն, որ նա է ընտանիքի միակ կերակրողը, նրան ազատազրկելու դեպքում ընտանիքը կհայտնվի առավել ծանր վիճակում:

Մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվեց:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ պայմանական դատապարտության կիրառմամբ, մնաց անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

Արմանը շնորհակալություն հայտնեց, հավաստիացրեց, որ այլևս ընտանիքում բռնություն չի գործադրի, հանցավոր արարք չի կատարի…

 
 
Ռուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջ
Ամենադիտված