Հորոսկոպի որ նշանի ներկայացուցիչներն այսօր անակնկալ կստանան․ դեկտեմբերի 17-ի աստղագուշակ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԽոյ: Այսօր հնարավոր են նոր ռոմանտիկ հանդիպումներ։ Օրվա ընթացքում հնարավոր է գումար կորցնեք, սակայն կգտնեք ձեր երկրորդ կեսին։ Օրվա վերջում անակնկալ կստանաք, որն այդքան էլ ձեզ չի ուրախացնի։ Աշխատեք օրվա ընթացքում հանգստություն պահպանել ու վեճերի չմատնվել։
Ցուլ: Օրվա ֆինանսական պատկերը հաջող է, հնարավոր են գումարային մուտքեր և շահավետ գործարքներ: Կարող եք վստահել գործնական հոտառությունը: Օրը հարմար է ուղևորությունների համար, դրանք հոգնեցնող չեն, չեն խլում շատ ժամանակ և չեն հիասթափեցնում:
Երկվորյակ: Օրը բավական հաջող է դասավորվում։ Խուսափեք թեթևամտությունից այնտեղ, որտեղ հարցը վերաբերում է փողին և սեփականությանը: Այսօր ավելի լավ է խնայել, քան ծախսել: Օրվա երկրորդ կեսին պետք է ուշադիր լինել սննդի հանդեպ, հնարավոր են թունավորումներ։
Խեցգետին: Հարմար օր է ընկերների հետ շփման, հին և նոր ծանոթների հետ հանդիպելու համար։ Օրվա կեսին կստանաք կարևոր նորություններ, որոնք շատ կուրախացնեն ձեզ։ Հնարավոր են չպլանավորված ծախսեր, ոչ մեծ ֆինանսական կորուստներ:
Առյուծ: Օրվա առաջին կեսը հաջող է: Կարող եք զբաղվել գործերով, որոնցով երկար ժամանակ չէիք կարողանում կատարել։ Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստանալու, զբոսանքների, հաճելի շփման համար: Հնարավոր են փոքր տարաձայնություններ, վեճեր:
Կույս: Օրվա առաջին կեսը հարմար ժամանակ է շփման համար: Օրվա երկրորդ կեսին կցանկանաք միայնակ մնալ: Սա հաջող ժամանակ է ստեղծագործելու, ինչպես նաև սիրելի գործերի համար։ Երեկոն կանցնի ներդաշնակ ու դրական։
Կշեռք: Օրվա ընթացքում հաջողությունը ուղեկից կլինի ձեզ, կհասնեք դրված նպատակներին: Կենսական պոտենցիալը բարձր կլինի, չեք հոգնի նույնիսկ ծանր աշխատանքի դեպքում: Օրվա երկրորդ կեսը խոստանում է հետաքրքիր ծանոթություններ, արտասովոր մարդկանց հետ հանդիպումներ, ովքեր միանգամից ձեզ դուր կգան:
Կարիճ: Օրվա ընթացքում հնարավոր են դժվարություններ, որոնք, սակայն, հաղթահարելի կլինեն: Անհրաժեշտ կլինի հնարամտություն, ստիպված կլինեք փորձարկումներ անել, օգտվել ոչ ստանդարտ մեթոդներից:
Աղեղնավոր: Այսօր պետք չէ ռիսկի դիմել, մասնակցել ինչ-որ կասկածելի նախաձեռնություններում: Չի կարելի թեթևամտորեն մոտենալ ֆինանսական և սեփականությանը վերաբերող հարցերին:Փաստաթղթերի ձևակերպումը, անհրաժեշտ ստորագրությունների և կնիքների ստացումը: Օրվա վերջում սպասվում է անակնկալ։
Այծեղջյուր: Օրը կուրախացնի հաճելի իրադարձություններով, հաջող համընկնումներով: Հնարավոր են որոշակի դժվարություններ, սակայն բարեբախտաբար, ընկերները և դաշնակիցները օգնության կհասնեն, եթե անհրաժեշտություն առաջանա: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ գնումների համար:
Ջրհոս: Այսօր ստիպված եք լուծել ոչ միայն ձեր, այլ ուրիշների խնդիրները: Բարեբախտաբար, սա ձանձրալի չի թվա: Ուրախ կլինեք օգնել շրջապատողներին, աջակցել նրանց, ովքեր հայտնվել են բարդ իրավիճակում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ռոմանտիկ ժամադրությունների համար:
Ձկներ: Օրը զուրկ չէ անախորժություններից։ Աշխատեք խուսափել նշանակալի ծախսերից: Կարելի է կենտրոնանալ ընտանեկան կապերի ամրապնդման վրա, աշխատել վերջ դնել տարաձայնություններին, որոնք խանգարում են շփմանը: