Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշման համաձայն` ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի և ՀՀ մարզերի բժշկական հաստատություններին հատկացվել են կենտրոնացված կարգով ձեռք բերվածդեղեր:Համապատասխան հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների, կհատկացվեն հոգեմետ, հակացնցումային (հակաէպիլեպտիկ), հակադիաբետիկ դեղահաբեր, ինսուլին, պարբերական հիվանդության համար` «Կոլխիցին»,
ծրագրային հեմոդիալիզի համար` «Էպոէտին բետտա», հեմոֆիլիայի համար` «Մարդու արյան 8-րդ գործոն», չարորակ նորագոյացությունների դեպքում` թմրադեղեր, ցավազրկողներ, արյունաբանական ոլորտի մի շարք հակաուռուցքային դեղեր, անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշի համար դեղեր և ֆենիլալանին չպարունակող մանկական կերեր: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ Իրավաբան․net