Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է անհապաղ դադարեցնել ԱԺ-ում լրագրողների աշխատանքի խոչընդոտները․ ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բացարձակ անթույլատրելի էին օգոստոսի 25-ին Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից ԱԺ նիստերի դահլիճի օթյակից լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական աշխատանքները դադարեցնելը և օթյակից դուրս գալուն պարտադրելը: Այս մասին հայտարարություն է տաևրրածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այս դատապարտելի երևույթներն արդեն ստանում են շարունակական բնույթ, և անվտանգությունն ապահովող ծառայողների գործողությունները չունեն հիմնավորում։

Եվ պետք է հիշել, որ Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար»,- նշել է ՄԻՊ-ը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօրվա միջադեպերը քննարկել է նաև Ազգային ժողովում մասնագիտական աշխատանք իրականացնող կոնկրետ լրագրողների հետ: Նրանք տեղեկացրել են, որ իրենց համար նախատեսված վայրից՝ օթյակից, իրենց դուրս են հանում այն ժամանակ, երբ նկատում են, որ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվում է կամ ինչ-որ իրարանցում է զարգանում:

Օրինակ՝ «Civilnet․am»-ի լրագրող Գևորգ Թոսունյանը նշել է, որ Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցներն իրենց սկսել են 2 օթյակներից հեռացնել այն ժամանակ, երբ արդեն նկատել են, որ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը սրվում է։ Անվտանգության աշխատակիցները կոպիտ հրելով դուրս են հանել լրագրողներին, իսկ երբ նկատել են, որ ինքը տեսանկարահանում է ընթացքը, ագրեսիվ վարքագծով սկսել են իրեն քաշքշել՝ պահանջելով չտեսանկարահանել և դուրս գալ օթյակից։

Մեկ այլ դեպքում «Factor.am»-ի լրագրող Մերի Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ իրենց անվտանգության աշխատակիցները դուրս են հանել հրելով ու քաշքշելով՝ չներկայացնելով հիմնավորումներ։ Նույնը նշել է նաև «Hraparak.am»-ի լրագրող Վահե Մակարյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված տեսանյութերը:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ լրագրողների հանդեպ զինվորականները դրսևորում են կոպիտ վերաբերմունք:

Նրանք արգելելում են լրագրողներին մնալ լրագրողների համար նախատեսված սենյակում և որոշ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրմամբ դուրս հանում այդ սենյակից:

Օրինակ՝ տեսանյութերից մեկում զինվորական համազգեստով ծառայողը երկու կին լրագրողների ձեռքերից բռնելով դուրս է հանում նրանց լրագրողների սենյակից:

Տեսանյութի մեկ այլ դրվագում հստակ երևում է, թե ինչպես են զինվորականներն անցնում լրագրողների համար նախատեսված մեկ այլ սենյակ և անմիջապես սկսում արգելել նկարահանումները՝ առանց որևէ կերպ կոնկրետ պահանջ ներկայացնելու կամ պարզաբանելու իրենց գործողության նպատակը, և առանց հնարավորություն տալու լրագրողներին հասկանալ պահանջը և ինքնուրույն դուրս գալ սենյակից:

Պարզ չէ, թե ինչպես պետք է լրագրողներն իրենց աշխատանքն իրականացնեն առանց անվտանգության աշխատակիցների նկարահանելու, երբ նրանք ամենուր են:

Ուստի, օգոստոսի 2-ից ԱԺ շենքում լրագրողների աշխատանքների համար կիրառվող սահմանափակումներն արդեն ակնհայտ են ցույց տալիս, որ դրանք ԱԺ շենքի անվտանգության հետ առնչություն չունեն, այլ պարզապես անհիմն սահմանափակում են լրագրողների աշխատանքը, առաջացնում են լրագրողական աշխատանքի խոչընդոտներ ու բացասական են ազդում լրագրության հեղինակության վրա հասարակությունում:

Լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը պետք է առավել երաշխավորված լինի հենց խորհրդարանում, որը երկրում ժողովրդավարության գլխավոր երաշխավորն է»,- ընդգծել է օմբուդսմենը:

Թաթոյանը հայտարարել է, որ լրագրողների ազատ աշխատանքը խոսքի ազատության և հետևաբար՝ պետության մարմինների և պաշտոնյաների նկատմամբ քաղաքացիների վերահսկողության երաշխիք է:

«Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ լրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից:

Խոսքը հավասարապես վերաբերում է նաև ԱԺ-ում օգոստոսի 24-ի և 25-ի միջադեպերի լուսաբանման հնարավորությանը:

Լրագրողը պետք է հնարավորություն ունենա, կոնկրետ պահին առաջ եկած տեղեկատվական առիթն օգտագործելով, տեղեկություններ հրապարակել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ լրագրողը չպետք է կորցնի սենսացիոն կամ էքսկլյուզիվ տեղեկություններ հրապարակելու հնարավորությունը:

Սա պետք է նկատի ունենան բոլոր պատգամավորները՝ թե՛ կառավարող, թե՛ ընդդիմադիր խմբակցություններում:

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը հստակ է. պետք է անհապաղ դադարեցնել Ազգային ժողովում ու մասնավորապես՝ օթյակում լրագրողների աշխատանքի խոչընդոտները»,- եզրափակել է Թաթոյանը։ 

Մասուդ Փեզեշքիանն այցելել է Թեհրանում «Հեզբոլլահի» գրասենյակԷրդողանը ՄԱԿ-ից Իսրայելի դեմ ուժային միջոցներ ձեռնարկելու թույլտվություն է ակնկալումԻսրայելական բանակը սկսել է ցամաքային ներխուժումը Լիբանան. ԱՄՆ պետդեպԿոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կան տուժածներԿուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ կորցրել է 18 900 զինծառայող․ ՌԴ ՊՆՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Մասիս բլուրՀայաստան են ժամանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներըԽոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ 7 հոգու տեղափոխել են հիվանդանոցՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է ԵրևանՍԴ-ն որոշել է՝ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումն իրավական ուժ չունի. սահմանադրագետԱրագածոտնի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Ford Transit»-ը․ տուծածների թվում կան երեխաներԻրանում հայտարարել են՝ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներն ի վիճակի են հակազդել Իսրայելի ագրեսիայինԱվինյանը և Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին ստորագրել են երկու քաղաքների միջև «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրԱրմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի քարտուղարի գլխավորությամբ անցկացված նիստում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա իրականացման հնարավորություններըԵղվարդում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ«Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ պատրաստ է դիմակայել Իսրայելին ու հաղթելՀրդեհ` ԱրմավիրումՄայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունըԿառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100 միլիոն դրամՄԱԿ հատուկ զեկուցողը միջազգային հանրությանը հորդորել է լսելի դարձնել ԼՂ-ից տեղահանված անձանց ձայնըՊուտինը ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրելՄեր իշխանությունն ամեն կերպ խուսափում է սահմանադրական հանրաքվեի անցկացումից, քանի որ վստահ չեն, որ ժողովուրդն «այո» կասի. Գոհար Մելոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ծխախոտի տուփից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներԿարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան. ԱԳ փոխնախարարՏՏ ոլորտի աշխատողների պայքարը ՀայաստանումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԱյս շաբաթ տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաների հրկիզմшն մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ Ինչ իրավիճակ է ՀՀ-ում կարմրուկով պայմանավորված Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն է
Ամենադիտված