Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցինիկ ծրագիր, անգրագիտության վերին աստիճան, սովորական «կռուտիտ», լրջագույն վտանգներ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության հնգամյա ծրագիրը: «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի բնորոշմամբ, այս ծրագիրը մի քիչ տարբերվում է նախորդից՝ այն իր մեջ ավելի շատ թվեր է պարունակում:

«Ծրագիրը հերթական բարի ցանկությունների փաստաթուղթն է: Բովանդակային մասը համեմված է ճոխ բառապաշարով, բայց հիմնավորվածության տեսանկյունից ինձ մոտ թերահավատության զգացում կա, և դրա համար ունեմ բավականին լուրջ հիմքեր: Ժողովրդական այսպիսի խոսք կա՝ եթե ձեզ խաբում են մեկ անգամ, ապա մեղավոր է խաբողը, եթե խաբում են երկրորդ անգամ, ապա մեղավոր եք դուք: Եթե դիտարկում ենք այս կառավարության նախորդ ծրագրի խոստումները և դրանց՝ 180 աստիճանով տարբերվող կատարողականները, ապա երկրորդ անգամ խաբվելու համար չեմ ուզում մեղավոր լինել: Ինչ վերաբերում է ծրագրի բովանդակային մասին, ապա այն ցինիկ ծրագիր է: Օրինակ՝ հինգ տարվա մեջ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 85 հազար դրամ դարձնելը ոչ այլ ինչ է, քան ցինիզմ:

«Բյուջեի մասին» օրենքով տարեկան կտրվածքով նախատեսվում է չորս պլ յուս/մինուս 0,5 տոկոս գնաճ: Այդ գնաճը չեն կարողանում պահել, ընդ որում՝ գնաճի են ենթարկվում առաջին սպառման ապրանքները, ինչպես վերջերս եղավ 50, 60, նույնիսկ 80 և 100 տոկոսով: Վառելիքի շուկայում նույնիսկ 200 տոկոսով գնաճ տեղի ունեցավ: Եթե հաշվում ենք միայն հինգ տարվա բյուջեի գնաճը, որը մոտավորապես կլինի 30 տոկոս, նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը գնաճի հետևից չեն հասցնում: Սա դասական պոպուլիստական քայլ էր: Թիվն աչքի համար միգուցե հաճելի է, բայց երբ այն ավելի շատ վատթարացնող է, քան բարելավող, կարծում եմ՝ անիմաստ գրագրություն են արել: Ստացվում է, որ 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձն ավելի արժեքավոր է, քան 2026 թ.-ի 85 հազար դրամը, այսինքն՝ բարելավում տեղի չի ունենում: Սա առաջին հայացքից տեսողական խաբկանք է այն մարդկանց մոտ, որոնք չեն կարողանում ինքնուրույն հաշվարկել գնաճի ազդեցությունը: Բացի սա, տնտեսական ծրագրի վերաբերյալ վերցրել են մի քանի բառեր, արտահայտություններ, որոնք գրավոր, բանավոր և հրապարակային քննարկումների և քննադատության ժամանակ երեք տարի ասում ենք իրենց: Թե՛ ես, թե՛ մասնագիտական համայնքից շատ տնտեսագետներ շեշտադրում ենք, որ պետք է կիրառել տնտեսագիտական դիվանագիտության ամբողջ գործիքակազմը, բայց դրա կիրառման կարգը, ճանապարհը այս կառավարությունը չի պատկերացնում: Երևի հավանել են «տնտեսագիտական դիվանագիտություն» արտահայտությունը և սկսել կիրառել: Այն խորքային և անելիք պահանջող գործողություն է, որը պետք է սկսել միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունից և բոլոր դեսպանատներին գիտաառևտրային կցորդի դեր տալուց, որը չունենք:

Տնտեսության մեջ կարևորել են վերամշակող արդյունաբերությունը, գիտելիքահենք տնտեսությունը և այլն: Այդպիսի բառապաշարը նույնպես վերցրել են մեր հրապարակային ելույթներից: Որպեսզի Հայաստանում զարգացնենք վերամշակող արդյունաբերությունը, ռազմարդյունաբերությունը, պետք է ստեղծենք հիմքեր, իսկ դրանք չունենք: Չունենք հիմքեր նաև, թե ինչի հաշվին պետք է տուրիզմը զարգացնենք: Գյուղատնտեսությանը վերաբերող հատվածը, կարելի է ասել, անգրագիտության վերին աստիճանն է: Ասում են՝ պետք է զարգացնենք ինտենսիվ այգեգործությունը, անասնապահությունը, բայց ինչի հաշվին՝ նույնպես չգիտեն: Մեր արոտավայրերը, խոտհարքները վտանգի տակ են, դրանք բավականին ծավալով կրճատվեցին, որովհետև հողերի հանձնում իրականացրեցին, իսկ մնացած վայրերում անվտանգության զոնաներ չեն ապահովում: Ինքս ֆինանսների նախարարությանը գրավոր դիմում եմ ուղարկել, որ օրենսդրական փոփոխություն իրականացնեն, բայց այս մարդիկ հետևողականորեն չեն իրականացնում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Նշում է՝ այսօրվա սպառման շուկաներում շատ դժվար է գյուղացիական տնտեսության ներկայացուցիչ - սուպերմարկետ կապի ապահովումը, որովհետև մի կողմից՝ սուպերմարկետից պահանջում են հարկեր՝ ԱԱՀ, շահութահարկ և այլն, իսկ գյուղացին վաճառքի ժամանակ ԱԱՀով հաշիվ չի կարողանում գրել, հետևաբար սուպերմարկետը կա՛մ նրանցից մթերում չի իրականացնում, կա՛մ քսան տոկոս լրացուցիչ գնիջեցում է կատարում: Այս դեպքում, ըստ Սարգսյանի, մրցակցության լուրջ խնդիր է առաջանում գյուղացիների և ջերմոցային տնտեսությունների միջև:

«Գյուղացիները շուկայից անընդհատ դուրս են մղվում: Եթե նպատակադրվում ենք, որ նրանք պետք է բանջարեղեն և միրգ աճեցնեն իրենց տարեկան սպառման ծավալով և մի քիչ էլ ավելի, ապա այդ նպատակին արդեն հասել ենք: Իսկ եթե գործողությունների առանցքն անձն է և նրա բարեկեցությունը, ապա այդ նպատակին այս ծրագրով չենք հասնելու: Ժողովուրդը, որը տուժում է նման անգրագիտությունների հետևանքով, հասկանում է դա, երբ արդեն շատ ուշ է լինում»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կրկին խոսվեց սահմանագծման և սահմանազատման, կոմունիկացիաների ապաշրջափակման մասին: Հետաքրքրվում ենք՝ արդյո՞ք այս հարցերի վերաբերյալ տրված պատասխանները փարատեցին քաղաքացիների և փորձագետների մտահոգությունները: «Բնականաբար, չենք ստացել մեզ հուզող հարցերի պատասխանները, բոլորս սովորական «կռուտիտ» լսեցինք, այլ բառով ուղղակի բնորոշում տալ հնարավոր չէ: Այս պահին ՀՀ-ն պատրաստ չէ սահմանների ապաշրջափակմանը և բոլոր կոմունիկացիաների բացմանը: Մեր տնտեսությունը, զարգացման աճի տեմպը բավականին զիջում է մեր թշնամի պետություններին, իսկ մեծ տնտեսությունները սովորաբար կլանում են փոքրերին: Մարդիկ այս դարում գնում են հեշտ փող աշխատելու ճանապարհով: Եթե ՀՀ քաղաքացին հասկանա, որ Թուրքիայից լոլիկի ներկրումն ավելի էժան է լինելու, քան աճեցումը, ապա նա գնալու է այդ ճանապարհով:

Սա արդեն լրջագույն վտանգ է: Հաջորդը՝ մեր քաղաքացին պատրաստ է իր գույքը վաճառել օտարին շուկայականից ավելի թանկ գնով: Երաշխավորում եմ, որ թուրքերը նպատակադրված գալու են և կրկնակի գին վճարեն, որպեսզի ձեռք բերեն այդ գույքը: ՀՀ քաղաքացին էլ պատրաստ է այն վաճառել, իսկ սա ևս վտանգավոր է: Այս պայմաններում ապաշրջափակման մասին ընդհանրապես պետք չի խոսել: Ինչ վերաբերում է դեմարկացիային և դելիմիտացիային, այս պահին սա ՀՀ-ի համար լրջագույն սպառնալիք է: Հանրությանը պետք է բացահայտ կերպով ներկայացնեն, թե ինչ է սա նշանակում: Մեր պատկերացրածով՝ սա սահմանների ճշգրտումն է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս ճանաչումը: Սա նշանակում է, որ հրաժարվում ենք մեր պատմական հայրենիքից և աշխարհին ի ցույց ենք դնում, որ պատրաստ ենք ամեն ինչը նվիրելու: Այսինքն, մեզանից վերցնում են, և մենք համաձայնում ենք»,-ասում է «Աուդիտորների պալատի» նախագահը:

Նման լրջագույն մարտահրավերների պայմաններում օրենսդիր մարմնում երկրի համար կարևոր փաստաթղթի քննարկումը չի անցնում առանց «բախումների»՝ փոխադարձ վիրավորանքներ, սպառնալիքներ, պատգամավորներն իրեր են նետում միմյանց վրա: «Սա շատ վատ երևույթ էր: Այն իր մեջ, իհարկե, սադրանք էր պարունակում: Առաջին անգամ եմ տեսնում, որ երկրի ղեկավարը այդպիսի ոչ ադեկվատ վարքագիծ ունենա, թեպետ դրանում բազմիցս համոզվել ենք: Կսադրի, դրանից հետո կպաշտպանի, հետո կհրահրի բախում: Բայց ուզում եմ ընդհանուր գնահատական տալ սրան: Ինձ համար ընդդիմությունը և իշխանությունը դարձել են նույն կատեգորիայի անբովանդակ, Հայաստանի համար ճոխություն ներկայացնող Ազգային ժողով: Մի կողմ դնենք, որ քաղաքական իշխող ուժը տգետ է, ոչ մի դրական որակ չունի:

Սա գիտենք, բազմիցս համոզվել ենք, սա չի էլ քննարկվում: Այսօր թրենդային էլ չէ կառավարությանը քննադատելը, քանի որ այնտեղ բան չկա քննադատելու: Այս կարևորագույն փաստաթղթի քննարկման ժամանակ ընդդիմությունը պետք է լինի ավելի բովանդակային, ավելի թիրախային և կառուցողական հարցադրումներ իրականացնի: Ե՛վ իշխանությունից, և՛ ընդդիմությունից կցանկանայի տեսնել բովանդակային և ՀՀ հարատևմանն ու զարգացմանը, քաղաքացու բարեկեցությանը, անվտանգությանն ու առողջությանն ուղղված քննարկումներ, ինչին բավականին երկար ժամանակ ականատես չենք լինում: Իսկ մենք ժամանակ չունենք դատարկաբանություններով զբաղվելու»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենա
Ամենադիտված