Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր դավադրություն՝ Ղարաբաղի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տիկնոջ` Սառա Նեթանյահուի հետ այցելեց Ադրբեջան, որտեղից մեկնում է Ղազախստան։ «Ադրբեջանը և Ղազախստանը երկու կարևոր և մեծ երկրներ են մուսուլմանական աշխարհում։ Մեր նպատակն է ամրապնդել կապերը նրանց հետ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում»,-ասել է Նեթանյահուն Բաքու մեկնելուց առաջ։

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տետ-ա-տետ ձևաչափով հանդիպման ժամանակ Ալիևը ողջունել է Նեթանյահուի այցը Ադրբեջան՝ ընդգծելով, որ Իսրայելի վարչապետն արդեն երկրորդ անգամ է գտնվում Ադրբեջանում. «Վստահ եմ, որ այցը կլինի շատ արդյունավետ, կամրապնդի մեր հարաբերությունները։ Հունվարին մենք հանդիպեցինք Դավոսում, իսկ այժմ հանդիպում ենք Բաքվում։ Վստահ եմ, որ ձեր այցը կանցնի լավ և ձեռք կբերվեն լավ արդյունքներ»։

Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ ուրախ է երկրորդ անգամ Ադրբեջանում գտնվելու համար. «Իսրայելի ու Ադրբեջանի, երկու ժողովուրդների միջև գոյություն ունեն ամուր հարաբերություններ, մոտ բարեկամություն։ Հրեաներն այստեղ զգում են հարմարավետ։ Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր արժեքներ։ Ադրբեջանում ապրող հրեաները կամրջի դեր են խաղում մեր ժողովուրդների միջև։ Դրա համար էլ կան բազմաթիվ հարցեր, որոնց մենք պետք է քննարկենք»։ Ալիևի խոսքերով՝ հրեական համայնքն ադրբեջանական հասարակության շատ ակտիվ մասն է և շատ մեծ ներդրում է ունենում երկրի զարգացման մեջ, ինչը հիրավի շատ կարևոր գործոն է երկկողմ հարաբերություններում։ Նեթանյահուն Բաքվում այցելել է «Շեհիթների ծառուղի», ծաղկեպսակ է դրել այնտեղ և գլուխ է խոնարհել՝ որպես հարգանքի տուրք։
Մի կողմ թողնելով երկուստեք հիացմունքը` գանք այս այցի գործնական արդյունքներին: Իսրայելական timesofisrael.com կայքը հայտնել է, որ Բաքվում կայացած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կարևոր թեմաներից մեկը եղել է Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության հարցը։

Իլհամ Ալիևն ամփոփիչ մամուլի ասուլիսում որպես նվաճում նշել է Իսրայելից 4.85 միլիարդ դոլարի սպառազինություն գնելը։ Ալիևը նշել է, որ դա վերջնական ցուցանիշը չէ։ Իսրայելական կայքը հայտնել է, որ Բաքուն դիտարկում է իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ-ի համակարգ գնելու հարցը, որը նախատեսված է հրթիռներ ոչնչացնելու համար։ Ալիևը Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Ալիևի խոսքերով՝ այդ համագործակցությունն արդեն շարունակվում է մի քանի տարի։ Ալիևը համագործակցության ընդգրկուն լինելն ի ցույց դնելու համար հայտնել է, որ երկու երկրների միջև ստորագրվել են 4.85 միլիարդ դոլարի զենք գնելու մասին պայմանագրեր, որոնց մեծ մասն արդեն իսկ իրագործված է. «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և գոհ ենք համագործակցության այս մակարդակից։ Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցում են շատ ոլորտներում»։

Բաքվում, ի դեպ, ստորագրված փաստաթղթերը ակնհայտորեն ի ցույց են դրել այդ համագործակցության պոտենցիալը։ Դրանցից մեկով` կստեղծվի տնտեսական համատեղ հանձնաժողով, որը կնպաստի ապրանքաշրջանառությունը և դիվերսիֆիկացմանը։ Խոսք է գնում Ադրբեջանից Իսրայել նավթի արտահանման մասին է։ Օրակարգում են եղել`երկկողմ կապերը, գյուղատնտեսական ոլորտում, զբոսաշրջության էլ պոտենցիալի զարգացումը։
Ուշագրավ էր նաև տեղեկությունը, որ Իսրայելը դիտարկում է այն խողովակաշարին միանալու հնարավորությունը, որն Ադրբեջանից կառուցվում է դեպի Արևմուտք Միջերկրական ծովի գազահանքերից արդյունահանված իսրայելական գազն արտահանելու համար։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նրա մամլո ծառայության տարածած հայտարարությունում չի նշվում, թե Նեթանյահուն որ նախագիծն է նկատի ունեցել, սակայն խոսքը կարող է լինել Հարավային գազային միջանցքի մասին, որը կառուցվում է ադրբեջանական գազը Վրաստանի ու Թուրքիայի տարածքով փոխադրելու համար

։ Իսկ Նեթանյահուն նշել է հետևյալը. «Այսօր մենք խոսում ենք ոչ միայն Ադրբեջանից Իսրայել նավթի վաճառքի մասին, որը մեր նավթային ներկրման կարևոր մասն է։ Մենք խոսում ենք ընդհանուր ենթակառուցվածքի օգտագործման մասին՝ գազի արտահանման և իսրայելական գազի արտահանումն այն մեծ խողովակաշարին միացնելու հարցը, որի կառուցումը ներկայումս ընթանում է Ադրբեջանից դեպի Թուրքիա»։

Այսպիսով, Ալիևի քայլերի տրամաբանությունը միանգամայն հասկանալի են: Նա ոչ միայն դաշնակիցների փնտրտուքի մեջ է, այլև մի քանի միլիարդ դոլարի զենք գնելով` ցույց է տալիս Հայաստանին ու Ռուսաստանին, որ կարող է այլ տեղի էլ զենք ձեռքբերել:
Թերևս, Ալիևի դեմարշն է ստիպել, որ Ռոգոզինը կրկին շտապի Բաքու՝ քննարկելու Հայաստանին «Իսկանդերների» մատակարարումը…

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ կայանալու է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով, հայտնում է Kommersant-ը, տեղեկացնելով` «Ռոգոզինը հանդիպելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկման հիմնական թեման լինելու է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի աշխարհաքաղաքական գլխավոր հակառակորդին՝ Հայաստանին, «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարումը»։

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը Ռոգոզինը կնվիրի բանակցություններին… «Ընդհանուր համագործակցության հարցերի քննարկումից բացի օրակարգում առանձնացված է երկու միջոցառում․ փոխվարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ և բանակցություններ զենքի արտահանման վերաբերյալ, որին մասնակցելու է նաև ռազմա-տեխնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Բոյցովը»,-գրում է թերթը։

Բացի այդ պարբերականի տվյալներով՝ Բաքվում կայանալու է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով։ «Ռուս բանակցողների հիմնական խնդիրներից մեկը կլինի պարզաբանելը Ռուսաստանի դիրքորոշումը՝ կապված այս տարի Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ մատակարարելու հետ։ Ադրբեջանցի գործընկերները շատ բացասական են արձագանքել իրադարձությունների նման զարգացմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում»,-ասվում է հոդվածում։

Ահա, թե ինչպես են ռուսները շտապում «նեղացած» Ալիևի սիրտը շահել: Հավանաբար, ռուսների պատասխանը մեր «Իսկանդերին» կլինի` ևս մի քանի միլիարդ դոլարի զենքի վաճառքի նոր համաձայնագրերի շուրջ պայմանավորվածությունները Բաքվի հետ:

Մետաքսյա Շալունց, Hayeli.am

Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ»
Ամենադիտված