Վենետիկի 78-րդ կինոփառատոնը կբացվի այսօր՝ Պեդրո Ալմոդովարի նոր ֆիլմի ցուցադրությամբ
ՄՇԱԿՈՒՅԹՊեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» ֆիլմի պրեմիերայով այսօր սկսվում է Վենետիկի 78-րդ կինոփառատոնը։ Պենելոպա Քրուզի մասնակցությամբ այս ֆիլմը մասնակցում է հիմնական մրցույթին։
Ցուցադրությանը կնախորդի հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում պատվավոր «Սուրբ Մարկոսի Ոսկե առյուծը» կհանձնվի իտալացի դերասան և ռեժիսոր Ռոբերտո Բենինյիին։ Երկրորդ պատվավոր առյուծին կարժանանա ամերիկացի դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսը՝ սեպտեմբերի 8-ին։
Այս տարի «Ոսկե առյուծը»-ի հավակնում է 21 ֆիլմ, դրանցից 5-ը իտալական են։ Միջազգային ժյուրին կգլխավորի օսկարակիր «Մակաբույծներ»-ի ռեժիսոր, հարավկորեացի Պոն Ջուն Հոն։ Պարգևատրման արարողությունը սեպտեմբերի 11-ին է։