Պղինձը թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀինգշաբթի պղնձի գներն աճում են երկու աճուրդային օր տեւած ուժեղ անկումից հետո, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.3 տոկոսով եւ կազմել 4.2935 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):
Չորեքշաբթի օրվա ավարտին Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը նվազել է 1.94 տոկոսով՝ մինչեւ 9335.5 դոլար, ալյումինի արժեքը՝ 1.03 տոկոսով՝ մինչեւ 2690 դոլար, ցինկի արժեքը՝ 0.73 տոկոսով՝ մեկ տոննայի դիմաց մինչեւ 2981.5 դոլար: