Մահացել է կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը
ՄՇԱԿՈՒՅԹ96 տարեկանում մահացել է կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը, հայտնում է CNN Greece-ը։ Թեոդորակիսը համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել որպես դասական երաժշտության, ինչպես նաեւ ազգային ոճով պարերի համար երաժշտության հեղինակ։ Թեոդորակիսը երաժշտություն է գրել սիրտակի պարի համար, որը ցուցադրվել է 1964թ․-ին թողարկված Միխալիս Կակոյանիսի «Հույն Զոռբան» ֆիլմում։
Բացի այդ՝ Թեոդորակիսը երաժշտություն է գրել Կակոյանիսի մի քանի այլ ֆիլմերի, ինչպես նաեւ այլ ռեժիսորների համար, այդ թվում Սիդնի Լյումենտի «Սերպիկո» ժապավենի համար, որում գլխավոր դերը կատարել է Ալ Պաչինոն։
Բացի երաժշտությունից՝ Թեոդորակիսն ակտիվորեն զբաղվել է քաղաքական գործունեությամբ, նախքան «սեւ գնդապետների» իշխանության գալը պատգամավոր է եղել։ Նա երաժշտության կատարումն արգելվել է, կոմպոզիտորը հայտնվել է անազատության մեջ։ 1970թ․-ին կոմպոզիտորն արտաքսվել է Հունաստանից եւ մի քանի տարի ապրել է Ֆրանսիայում։ «Սեւ գնդապետների» ռեժիմի անկումից հետո վերադարձել է հայրենիք, կրկին պառլամենտում հայտնվել։