ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնական Իյա Մալկինան:
«Ինչ վերաբերում է գազի ընդհանուր շուկային, աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրի՝ դրա ձևավորման մասին միջազգային պայմանագիրը կարող են ստորագրել արդեն 2022 թվականին»,- ասել է վերջինս:
Նրա խոսքով՝ գազի ընդհանուր շուկայի շրջանակում էներգետիկ ռեսուրսը բորսայում գնելու հնարավորություն կապահովվի: Դրա համար գազի բորսային աճուրդի կարգ կընդունվի, որն արդեն համատեղ մշակվում է անդամ երկրների կառավարությունների և ազգային բորսաների կողմից: