Սեյրան Օհանյանը մուտք կգործի քաղաքականություն. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հանդես կգա հայտարարությամբ և կազդարարի իր մուտքը քաղաքականություն։ Այդ մասին այսօր ասուլիսի ընթացքում հայտարարեց «Երրորդ Հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը:
«Ես տեղյակ եմ նրա ծրագրերին, և նա առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ և կտեղեկացնի իր ծրագրերի ու այն մասին,որ մուտք է գործելու քաղաքականություն։ Իմ հրաժարականից հետո ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Սեյրան Օհանյանի հետ, և նա ունի նույն մտահոգությունները, ինչ ես»,– հայտարարեց Դալլաքյանը՝ շեշտելով, որ ինքը և Սեյրան Օհանյանը համագործակցելու են:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: