Նոր մանրամասներ՝ Սպիտակի ողբերգությունից. ամենայն հավանականությամբ երեխաներին խեղդամահ են արել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.
Սարսափելի դեպք է գրանցվել Սպիտակում. 1971 թ. ծնված կինը հայտնաբերվել է կախված՝ բնակելի շենքի շքամուտքում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ երեխաները՝ մահացած։ Այս պահին դեպքի վայրում է քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, քրեագետներ եւ դատաբժիշկներ։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու երեխաների մահվան պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները։
ՔԿ նախագահի խորհրդականը նաև գրառել է, որ քննության արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ահազանգով դեպքի վայր ժամանած իրավապահները բացի նրանից, որ կնոջը հայտնաբերել են կախված՝ նրա երկու մանկահասակ աղջիկների՝ 5 և 7 տարեկան դիակները հայտնաբերել են տանը՝ մահճակալի վրա:
Ըստ շրջանռվող լուրերի, ամենայն հավանականությամբ երեխաներին խեղդամահ են արել: