Միջազգային հարաբերությունները սրանք սարքել են ազգային շահի տոնավաճառ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Անկախության օրվա տոնակատարության ցինիկ ձևակեր Նիկոլ Վովաևիչը արել էպումը հատուկ Թուրքիայի հետ մերձեցման և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններից ուշադրություն շեղելու համար:
Այդ հայտարարությունները ինքը «պարտավորվել է» անել՝ նույն կերպ, ինչպես պարտավորվել է չայցելել Արցախ, չնշել կառավարության ծրագրի մեջ «Արցախի Հանրապետություն» բառերը, չթողնել, որ բարձրաստիճան պաշտոնյա մասնակցի Արցախի անկախության միջոցառումներին և այլ հայրենադավ պարտավորություններ:
Օրեր շարունակ մեր պատվիրակությունը բոլոր հասու խողովակներով առաջ է տանում մեր ազգային օրակարգը, իսկ վարչապետի աթոռին բազմածը կառավարության նիստին հաճոյանում է թշնամուն:
Միջազգային հարաբերությունները սրանք սարքել են ազգային շահի տոնավաճառ: