Պատմության այս օրը (սեպտեմբերի 9)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գեղեցկության համաշխարհային օր, Տաջիկիստան՝ Անկախության օր, Կալիֆորնիա նահանգ՝ ԱՄՆ կազմի մեջ մտնելու օր, ԿԺԴՀ՝ Անկախության օր, Կոստա-Ռիկա՝ Երեխայի ազգային օր, Ճապոնիա՝ Քրիզանթեմա ծաղկի օր, Բրազիլիա՝ Ադմինիստրատորների և մենենջերների օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1885 – վախճանվել է կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ Նիկողոս Թաշչյանը։
1912 – ծնվել է ռադիոտեխնիկայի գիտնական Աբրահամ Աբրահամյանը։
1922 – թուրքերի հաղթանակով ավարտվել է հույն-թուրքական պատերազմը, թուրքական զորքերը մտել են Զմյուռնիա և իրականացրել հայ և հույն խաղաղ ժողովրդի կոտորած:
1927 – ծնվել է դերասանուհի Մարգո Մուրադյանը։
1931 – ծնվել է բալետի խորհրդահայ արտիստ և բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը։
1933 – ծնվել է կոմպոզիտոր Էրիկ Հարությունյանը։
1942 – ծնվել է թատրոնի և կինոյի նշանավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը:
2004 - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամին ավարտել է իր երկօրյա պաշտոնական այցը Հայաստան, որի արդյունքում կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց վճռականությունը:
2009 - Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ փուլում Հայաստանի հավաքականը Երևանում 2:1 հաշվով հաղթանակ է տոնել Բելգիայի թիմի նկատմամբ:
2011 - վախճանվել է քաղաքական և հասարական գործիչ Գարեգին Ազարյանը։
2012 - Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթանակ տոնելով Հունգարիայի թիմի նկատմամբ երրորդ անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
479 մ․թ․ա․ - Բեոտին տարածքի Կիտերոն լեռան լանջին գտնվող Պլատեախ քաղաքի մոտ տեղի է ունեցել Պլյատեախի ճակատամարտը, որը հույն-պարսկական պատերազմի ամենախոշոր ցամաքային ճակատամարտերից մեկն է։
276 - սպանվել է հռոմեացի կայսր Մարկ Անտոնիո Ֆլավինը։
337 - Կոնստանտին կայսրի երեք որդիները իրենց միջև բաժանել են Հռոմեական կայսրությունը։
1087 – վախճանվել է Անգլիայի թագավոր Վիլհելմ 1-ին Նվաճողը։
1513 - տեղի է ունեցել Ֆլոդդենի ճակատամարտը, որի ժամանակ Շոտլանդիայի թագավոր Յակով 4-րդը սպանվել է, իսկ շոտլանդական բանակը պարտվել է անգլիացիներին։
1570 - թուրքերը գրավել են Նիկոսիան։
1585 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր պետական գործիչ, գրող, կարդինալ Ռիշելիեն։
1737 - ծնվել է իտալացի ֆիզիկոս և ֆիզիոլոգ Լուիջի Գալվանին, որը հանդիսանում է էլեկտրականության տեսության հիմնադիրներից մեկը։
1776 - հաստատվել է Ամերիկայի Միացյալ Գաղութների նոր անունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
1790 - ադմիրալ Ուշակովի ղեկավարած ռուսական նավատորմը Թենդրա հրվանդանի մոտ ջախջախել է թուրքական նավատորմին։
1801 - Բաքուն մտցվել է ռուսական կայսրության կազմի մեջ։
1828 – ծնվել է ռուս ճանաչված գրող, հրապարակախոս, լուսավորական Լև Տոլստոյը։
1848 – ծնվել է իտալացի աստղագետ Էլիա Միլոզևիչը։
1850 – Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 31-րդ նահանգը:
1893 - Գերմանիայում ստեղծվել է «Շտուտգարդ» ֆուտբոլային ակումբը։
1898 - վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ Սթեֆան Մալարմեն։
1901 - վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Տուլուզ-Լոտրեկը։
1911 - Անգլիայում սկսել է գործել ավիափոստը։
1913 - ռուս օդաչու Պյոտր Նեստերովը առաջին անգամ իրականացրել է բարձր պիլոտաժի «մահվան օղակ» հնարքը։
1923 - Միացյալ Նահանգներում ստեղծվում է «NBC» ազգային հեռուստընկերությունը։
1932 - Իսպանիայի կառավարությունն ինքնավարություն է շնորհել Կատալոնիային։
1948 - Կիմ Իր Սենը հայտարարել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ստեղծման մասին։
1975 – ծնվել է իտալական ծագումով կանադացի վոկալիստ, երգահան և դերասան Մայքլ Բուբլեն։
1976 – վախճանվել է չինացի պետական և քաղաքական գործիչ , Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ցզե Դունը։
1969 - Կանադայում ուժի մեջ է մտել անգլերենի հետ հավասար ֆրանսերենի գործածության մասին օրենքը
1970 - ԽՍՀՄ-ում սկսվել է «ВАЗ-2101» «Ժիգուլի» ավտոմեքենայի արտադրությունը։
1984 - Մոսկվայում սկսվել է շախմատային թագի համար մենամարտը Անատոլի Կարպովի և Գարրի Կասպարովի միջև, որի հաղթողը պետք է որոշվեր 6 հաղթանակի արդյունքում, սակայն այդ մրցամարտը այդպես էլ չի ավարտվել։
1991 – Տաջիկստանը անկախացել է ԽՍՀՄ-ից:
1991 - ԽՍՀՄ Արտգործնախարարության խորհուրդը հայտարարել է իր լուծարման մասին։
1999 - Մոսկվայում իարկանացվել է ահաբեկչական գործողություն, պայթյունի հետևանքով փլուզվել է բազմահարկ շենք, զոհվել է 100 մարդ։
2009 - տեղի է ունեցել Դուբայի մետրոյի բացման հանդիսավոր արարողությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը