Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ-երում իշխանություն ունենալու իրենց շանսը համամասնական ընտրակարգն է, դրա համար էլ խոշորացում են սկսում. Կյուրեղյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը հասկացավ, որ ՏԻՄ-երում իշխանություն ձեռք բերելու համար իրենց միակ շանսը համամասնական ընտրակարգն է եւ լայն թափով առաջ է տանում խոշորացման գործընթացը՝ առանց հետեւելու օրենսդրական, սահմանադրական հստակ դրված պահանջներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմենուհի Կյուրեղյանը։

«Իշխանությունները շատ լավ գիտեն, որ մեծամասնական ընտրակարգի պարագայում չունեն համապատասխան թեկնածուներ, որոնք կարող էին հաղթել, առավել եւս մեծամասնական ընտրակարգով չէին կարող միեւնույն համայնքում ունենալ  համապատասխան քանակությամբ իրենց սրտի ուզած ավագանու անդամներ։ Իսկ եթե ավագանին ուժեղ է, համայնքի ղեկավարը պետք է ընդամենը դառնա ավագանու որոշումներն իրականացնող մարմին։ Կարծում եմ՝ նրանց նպատակը համամասնական ընտրակարգով ընտրություններով ՏԻՄ-երում իրենց սրտի ուզած իշխանական ներկայացուցիչների ներկայությունն ապահովելն է։ Մեծամասնական ընտրակարգով իրենք շանս չունեն ավագանու այնքան անդամ անցկացնեն, որ կարողանան ավագանու կազմում որոշիչ ձայն ունենալ, հետեւաբար, համամասնական ընտրակարգն ամենանախընտրելին  է, որովհետեւ մարդիկ ոչ միայն առաջին  անձ այս դեպքում չեն ընտրի, այլ կընտրեն ՔՊ, Նիկոլ»,- ասաց պատգամավորը։

Կառավարությունը նախօրեին հավանություն տվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է իրականացնել համայնքների խոշորացման հերթական փուլը. նախատեսվում է 441 համայնք ընդգրկել 37 համայնքային փնջում:

Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը սկսվել է 2016 թվականից եւ 486 համայնքների միավորման արդյունքում 54 համայնք է միավորվել։ 

Արմենուհի Կյուրեղյանը դեմ չէ խոշորացմանը, սակայն, ըստ նրա, այդ գործընթացը պետք է գնար իր տրամաբանությամբ:

«2016 թվականին այդ գործընթացը սկսվեց Տաթեւ, Դիլիջան եւ Թումանյան համայնքներում, դա պիլոտային ծրագիր էր, պետք է մի փուլ ավարտվեր ու հասկանային՝ ինչ դրական արդյունքներ բերեց, որոնք էին բացասական հետեւանքները, օրենսդրական ինչ նախաձեռնությունների անհրաժեշտություն կա, որպեսզի կարգավորվի այդ գործընթացը։

Սահմանադրության 190-րդ հոդվածը հստակ ասում է, որ «հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել եւ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։  Իսկ համայնքի կարծիքը լսել կարող ենք տեղական հանրաքվեի միջոցով, որն ամենաարդյունավետն է։ 2016 թվականին նման հանրաքվե իրականացվեց, թեկուզ օրենքով գրված է, որ տեղական հանրաքվեն ունի խորհրդատվական կարծիք, բայց, միեւնույն է, պետք է լսել համայնքի կարծիքը, հասկանալ՝ համայնքի շահը այդ կոնտեքստում որն է։ Այս իշխանություններն ասում են, որ բացի տեղական հանրաքվեից կարելի է նաեւ կազմակերպել լսումներ, բայց, միեւնույն ժամանակ, 2019 թվականին նրանք օրենքի փոփոխությամբ տեղական հանրաքվե նախաձեռնելու սուբյեկտներից, որոնք նախկինում բնակչությունը, ավագանու 1/3–ը եւ համայնքի ղեկավարն էին, համայնքի ղեկավարից եւ ավագանու 1/3-ից վերցրին այդ նախաձեռնողականության հնարավորությունը եւ թողեցին միայն նախաձեռնող խմբին եւ 20% ստորագրահավաքով տեղական հանրաքվե պահանջելուն։ Բացի այդ, եթե ֆինանսական միջոցներ չեն ապահովվում, կրկին մերժվում է հանրաքվեի անցկացումը։ Սրանք աբսուրդ որոշումներ են  եւ նրանք այսպես խախտում են նաեւ տեղական ինքնակառավարման երեւույթը»,- նկատեց պատգամավորը։

Ըստ Կյուրեղյանի՝  տեղական հանրաքվեի մեխանիզմը հիմա չի աշխատում, որովհետեւ համայնքը հանրաքվե չի կազմակերպում, իսկ նախաձեռնող խմբին հնարավորություն են տալիս տեղական հանրաքվեի անցկացման առաջարկ անել, եթե նրանք դիմեն համայնքի ավագանուն եւ նրանք գտնեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հանրաքվե անցկացնելու համար։

«Բայց մենք շատ լավ գիտենք, որ բոլոր համայնքներում բյուջեներն այնքան քիչ են, որ նրանք ի սկզբանե չունեին նախատեսված նման ֆինանսական միջոցներ, հետեւաբար, այդ դիմումը մերժվում է։ Մի քանի համայնքների ղեկավարներ դիմել  էին Սահմանադրական դատարան, որը վճռել է՝ տեղական հանրաքվեն չֆինանսավորելը Սահմանադրությանը հակասող է. եթե համայնքը չունի այդ միջոցները, ապա կառավարությունը պարտավոր է դրանք ապահովել։ Իսկ հանրային լսումներ կազմակերպելու համար ասում են՝ թող կազմակերպեն ու համայնքի ղեկավարները հանդես գան զեկուցումով, բայց ի՞նչ սկզբունքով է կազմակերպվելու այդ հանրային լսումը, ո՞վ է հրավիրված լինելու, ինչքանո՞վ է հանրային լսման ժամանակ իրապես վերհանվելու համայնքի բնակիչների հանրային շահը, շատ կասկածելի է։ Մենք շատ լավ ծանոթ ենք մինչեւ հիմա հանրային լսումների կազմակերպման մեխանիզմներին. իրենք իրենց աշխատակիցներով, ծանոթ-բարեկամներով կազմակերպում են բյուջեների հանրաքվեների նախագծերի քննարկման հանրային լսումներ, տարեկան աշխատանքային պլանների նախագծերի մշակումներ»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում խորհրդարանը կքննարկի խոշորացման գործընթացի վերաբերյալ օրենսդրական փաթեթը։  Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը չի բացառում, որ Սահմանադրական դատարան կդիմեն խոշորացման գործընթացի հետ կապված, քանի որ նա Սահմանադրության 190-րդ հոդվածի պահպանման հետ խնդիր է տեսնում։

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել էր, որ խոշորացված համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ, ինչը, ըստ նրա, ընդլայնում է քաղաքացիների վերահսկողությունը ՏԻՄ-երի նկատմամբ։

«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ խոշորացված համայնքները առավել արդյունավետ են եւ առավել մեծ կարողություններ են ձեռք  բերում, մենք այս ճանապարհով պետք է առաջ գնանք»,- ասել էր Փաշինյանը։

Ըստ Արմենուհի Կյուրեղյանի՝ խոշորացման պիլոտային ծրագիրն ավարտվել է 2021թվականի փետրվարին, եւ կառավարությունը հաշվետվություն պետք  է ներկայացներ դրա առավելությունների, թերությունների մասին։

«Իհարկե, դրական բաներ կան խոշորացման մեջ. օրինակ՝ տարբեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր են իրականցրել։ Այս իշխանությունները հպարտորեն նշում են սուբվենցիոն ծրագրերի մասին՝ մոռանալով, որ այդ գաղափարը պիլոտային ծրագրի շրջանակներում է, իրենց հեղինակային աշխատանքը չի։ Փաստացի այն ինչ լավ է, նախկինների ծրագրի շարունակությունն է։ Իրոք, այդ սուբվենցիոն ծրագրերով համայնքները բավականին բարեհաջող գործեր են արել, բայց, միեւնույն ժամանակ, նոր խնդիրներ են առաջանում, օրինակ՝ ազգային փոքրամասնություններով համայնքներում խոշորացման դեպքում. նրանք պնդում են, որ պետություն չունեն, եւ իրենց համայնքները պետության նման սրբություն են,  եւ աշխարհի տարբեր վայրերում գտնվող իրենց ազգակիցները օգնում են նրանք, հիմա ասում են՝  խոշորացման պարագայում  ինչպե՞ս է կազմակերպվելու այդ կապը, օգնությունը եւ այլն»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Մասիս բլուրՀայաստան են ժամանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներըԽոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ 7 հոգու տեղափոխել են հիվանդանոցՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է ԵրևանՍԴ-ն որոշել է՝ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումն իրավական ուժ չունի. սահմանադրագետԱրագածոտնի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Ford Transit»-ը․ տուծածների թվում կան երեխաներԻրանում հայտարարել են՝ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներն ի վիճակի են հակազդել Իսրայելի ագրեսիայինԱվինյանը և Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին ստորագրել են երկու քաղաքների միջև «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրԱրմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի քարտուղարի գլխավորությամբ անցկացված նիստում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա իրականացման հնարավորություններըԵղվարդում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ«Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ պատրաստ է դիմակայել Իսրայելին ու հաղթելՀրդեհ` ԱրմավիրումՄայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունըԿառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100 միլիոն դրամՄԱԿ հատուկ զեկուցողը միջազգային հանրությանը հորդորել է լսելի դարձնել ԼՂ-ից տեղահանված անձանց ձայնըՊուտինը ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրելՄեր իշխանությունն ամեն կերպ խուսափում է սահմանադրական հանրաքվեի անցկացումից, քանի որ վստահ չեն, որ ժողովուրդն «այո» կասի. Գոհար Մելոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ծխախոտի տուփից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներԿարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան. ԱԳ փոխնախարարՏՏ ոլորտի աշխատողների պայքարը ՀայաստանումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԱյս շաբաթ տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաների հրկիզմшն մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ Ինչ իրավիճակ է ՀՀ-ում կարմրուկով պայմանավորված Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» 
Ամենադիտված