Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անուղղակի պարտադրանք, երբ հետևանքներն անհայտ են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրեցօր ավելանում են կորոնավիրուսով վարակվածության դեպքերը, բնակչությունն էլ դեմ է պատվաստվելուն։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է դեղագետ, գյուտարար Գոռ Վերմիշյանի հետ։

Պարոն Վերմիշյան   ինչո՞ւ է օրեցօր ավելանում վարակվածների թիվը

­ — Քանի որ ես  մասնագիտությամբ դեղագետ եմ, հստակ  որևէ  բան ասել  չեմ կարող։ Եթե հաշվի առնենք, որ կորոնավիրուսը վիրուս է, ապա  իր   գոյությունը ամառային օրերին  ընդհանրապես աբսուրդի է  վերածվում։ 

Ինչպե՞ս եք վերաբերում պարտադիր պատվաստումներին

Հայաստանում շատ մարդկանց շրջանում կա արդարացի դժգոհություն այս որոշման դեմ և նույնիսկ բժիշկները, իրավաբանները, և շատ այլ մասնագետներ նշում են տվյալ որոշման անհեթեթ և ոչ օրինական լինելը։
    Ըստ  առողջապահության նախարարության աղմկահարույց որոշման՝ պատվաստումը ընտրության հարց է, այսինքն մարդը կարող է պատվաստվել կամ չպատվաստվել, իր ցանկությամբ, ուղղակի վերջինիս դեպքում նա պետք է պարտադիր ներկայացնի գործատուին Պոլիմերազային շղթայի՝ ՊՇՌ հետազոտության բացսական եզրակացություն: Այստեղ  խնդիրը այն է, որ ոչ թե պատվաստումն է պարտադիր, այլ մյուս եղանակն է շատերին անհասանելի, ինչի հետևանքով վստահ կարելի է ասել, որ պատվաստման հանգեցնում են մարդուն անուղղակի պարտադրման եղանակով։  Առողջապահության նախարարի որոշումը այնպես է ձևակերպված, որ այն դարձել է  անուղղակի պարտադրանք։ Հայ մարդուն դնում են կեղծ ընտրանքի, անուղղակի պարտադրանքի առջև,  քանի որ ՊՇՌ թեստավորումը  բավականին բարձր արժեք  ունի և շատերին հասանելի չի։ Շատերը ելնելով այդ  ֆինանսային  բարձր  շեմից  ստիպված գնում են պատվաստման  ուղղությամբ։  Եթե  ՊՇՌ թեստավորումը լիներ  անվճար, ապա ես համոզված եմ, որ որևէ մեկը  չէր գնա պատվաստման ճանապարհով։  Այսինքն ստեղծել են անուղղակի պարտադրանքի սխեմա՝ պահպանելով  մեկ  «ազատ ընտրություն»։

Ես  ինքս  պատվաստմանը դեմ եմ և  դա  կբացատրեմ մասնագիտորեն մի քանի  ասպեկտներով․

    Առաջինն  այն է, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ կորոնավիրուսով հիվանդացող մարդը կրկնակի է  վարակվում։  Այսինքն եթե  մարդը, ով արդեն հիվանդացել է այդ  վիրուսով  և իր օրգանիզմում արդեն ձևավորվել են  հակամարմիններ տվյալ հիվանդության  հետ կապված, և ինքը  նորից է  վարակվում, դա  նշանակում է, որ այդ հակամարմինները կամ կայուն չեն, կամ  էլ՝ չեն ձևավորվում։  Պատվաստման ամբողջ տրամաբանությունը կայանում է նրանում, որ  օրգանիզմում առաջացնեն հակամարմիններ  այդ  հիվանդության  հանդեպ, ինչի հետևանքով մարդը կրկին չի վարակվում այդ հիվանդությունով: Իսկ վարակվելու դեպքում իմունիտետը արագ «ճանաչելով» հիվանդությունը հակամարմինների միջոցով, դուրս է հանում  օրգանիզմից օտարածին  մանրէներին կամ վիրուսներին։  Եթե  արդեն հիվանդացող  մարդը  երկրորդ կամ երրորդ անգամ  կարող է հիվանդանալ, ապա  պատվաստման ողջ  գաղափարը  դառնում է անիմաստ։ 

Երկրորդը՝ ես որպես դեղագետ կարող եմ ասել, որ ցանկացած նոր դեղի, պատվաստանյութի շուկա հանելը  սովորաբար տևում է  տվյալ մոլեկուլների  կամ դեղի   ստացումից մինչև իրացնելը առնվազն 15-ից 20 տարի  և   մեկ կամ երկու տարում  պատվաստանյութ շուկա հանելը տարօրինակ է,  և  ոչ-ոք չգիտի  թե  20 տարի հետո  այդ  դեղը, պատվաստանյութը  հետագայում ի՞նչ  ուշացած ազդեցություններ կտա։  Բազմաթիվ են  դեպքերը երբ ինչ-որ  դեղ, որը վաղուց հայտնի է դրսևորում է նոր կողմնակի ազդեցություն։

 Հետո ի՞նչ մեթոդով է  ազդում պատվաստանյութը: Պատվաստանյութերը ստանում են  տվյալ բակտերիայի, վիրուսի  ոչնչացումով և նրա  մարմինը կազմող  մասնիկների որոշ քանակի ներարկումով  կամ մեկ այլ մեթոդով, երբ օրգանիզմին ստիպում են  բջջի ներսում  արտադրել  կորոնավիրուսի ՌՆԹ-ի  մասնիկներ։ Այս  երկու մեխանիզմի հետևանքն էլ  այն է, որ օրգանիզմը  տեսնելով օտարածին ինչ-որ բան՝ սկսում է դրա դեմ արտադրել իր հակամարմինները։ Հիմա  հարց է առաջանում՝ որքանո՞վ է ճիշտ  բջջի մակարդակում կատարել մուտացիա  և մարդու բջջին ստիպել արտադրել  կորոնավիրուսի մասնիկ։  Այդ հարցը մինչ օրս   անպատասխան է։  Նա, ով իր ազատ ընտրելու հնարավորություից օգտվելով  ընտրում է 14 օրը մեկ  թեստավորումը, ապա  դա  նշանակում է, որ տվյալ մարդը 14 օրը մեկ պետք է հաճախի որևէ  լաբորատորիա  և   հանձնի անալիզ ու ստանա արդյունքը,  արդյո՞ք  դա  պարբերաբար բժշկական միջամտության դեպք չի։ Իսկ մարդկանց, բնակչությանը, հասարակությանը  պարբերաբար  զանգվածային բժշկական միջամտության պարտադրելը  կարծում եմ հանրապետության առաջին  հարցը պետք է լինի։ Հետևաբար, նման բան  զանգվածաբար անելուց նախ և առաջ պետք է լինի կառավարության որոշում  կամ օրենք, և միայն դրանից հետո պետք է լինի առողջապահության նախարարի որոշում։  Ըստ ինձ, նման մասշտաբային որևէ քայլ անելը պետք է ամրագրված լիներ օրենքով, այլ ոչ թե նախարարի որոշումով։   Իսկ  միայն առողջապահության նախարարի որոշմամբ  հանրությանը զանգվածային  դնել նման  այլընտրանքի  առջև՝ երբ  անվճար ճանապարհը  վտանգավոր է  առողջությանը, իսկ վճարովին՝ բյուջեի համար, կարծում եմ այս պարագայում կառավարության համար մեծ գործ կա անելու։ 


Արդյո՞ք  իմաստ ունի պատվաստել նրանց, ովքեր արդեն վարակվել են վիրուսով

Ես այդ հարցին արդեն անդրադարձա, եթե մարդ  հիվանդանում է ապա դա պատվաստման գերադրական աստիճանն է, այսինքն մարդը երբ պատվաստվում է,  այդ պատվաստման ամբողջ իմաստը և  մինչև  այժմ  գոյություն ունեցող բոլոր հիվանդությունների ամբողջ իմաստը  այն է, որ  օրգանիզմում արտադրվի հակամարմիններ  տվյալ հիվանդության հանդեպ։  Երբ մարդը հիվանդանում է տվյալ հիվանդությամբ   ապա դրա դեմ պատվաստվելը դառնում է անիմաստ։  Կարող եմ ջրծաղիկի օրինակով ասել - բոլորս էլ  գիտենք, որ   եթե մարդ հիվանդացել է ջրծաղիկով ապա նրա օրգանիզմում  առաջանում են հակամարմիններ  ջրծաղիկի հանդեպ և երկրորդ անգամ  այդ հիվանդությամբ չի հիվանդանում։ Ինչո՞ւ,  որովհետև նրա օրգանիզմում արդեն կան հակամարմիններ, որոնք «ճանաչում են» հարուցչին  և  հաջորդ անգամ, երբ այն մուտք է գործում օրգանիզմ, ապա  օրգանիզմն այն անմիջապես բլոկավորում է։
       Հիմա, եթե մարդը կորոնավիրուսով հիվանդանում է տարվա մեջ երկու կամ երեք անգամ  դա նշանակում է, որ նրա օրգանիզմում առաջացած հակամարմինները  կամ ի վիճակի չեն  երկարատև մնալու կամ էլ՝ վիրուսը արագ մուտացիայի է  ենթարկվում։ Հետևաբար, պատվաստվել մի բանի դեմ, երբ նույնիսկ վարակվելու ժամանակ իմունիտետ երկարատև չի պահպանվելու օրգանիզմում, դա արդեն աբսուրդ է։ 
       Նաև այսպիսի հարց էլ է առաջանում - ըստ առողջապահության նախարարության որոշման  հղիությունը հակացուցում է պատվաստման համար  և այն  կինը, ով  հղի է, կարող է չպատվաստվել և չթեստավորվել։  Իսկ ի՞նչ պետք է անի այն ընտանիքը, որտեղ պլանավորում են հղիություն  և իրանց  մոտ գուցե  ինչ-ինչ պատճառներով  դա  հետաձգվում  է  և այդ  շրջանում ամուսինները չեն ուզում պատվաստվել, իրականում արդարացի, որովհետև  հղիության պլանավորման ընթացքը մեկի մոտ կարող է լինել մի քանի օր, ոմանց մոտ էլ դա  տևում է  մեկ տարի, և  եթե  առկա է  որևէ  խնդիր ապա  բուժվելու համար գիտենք, որ անհրաժեշտ երկար ժամանակ և թանկարժեք ու անվտանգ բուժում։  Այդ շրջանում չպատվաստվելը  ճիշտ որոշում է, բայց ստացվում է, որ  զույգը ամսական  հսկայական գումար տետք է վատնի  թեստավորման վրա, պատվաստումից այդ շրջանում խուսափելու համար: Ոչ-մի տրամաբանությամբ դա չի բացատրվում, և  ո՞վ պետք է  այդ մասին մտածեր, պարզ է, որ  առողջապահության նախարարությունում դա  քննարկած մի քանի  մասնագետներ (հույս ունեմ մասնագետներ), չէ՞ որ այդ որոշումը վերաբերում է հանրության լայն շերտերին։ Իրենք չեն գիտակցում որ  այդ ընտանիքներին իրենք  դրդում են   ամսական մեծ ծախսի։

     Այսօր էլ մենք ականատես ենք փողոցներում  տեղի ունեցող պատվաստումների։ Նման փոշոտ պայմաններում  որքանո՞վ է ճիշտ  պատվաստում իրականացնելը և  արդյո՞ք բավարար գնահատվում  է առաջացող կողմակի երևույթները։  Արդյո՞ք  դրանց ճիշտ գնահատական է  տրվում, և հարկ եղած դեպքում այդ մարդուն ուղարկում են ամբուլատորիա, կամ հսկում են հետագա զարգացումները, իհարկե ոչ։  Փողոցում, փոշոտ պայմաններում, անձրևանոցի տակ  դա  նորմալ առողջապահական միջոցառում է՞։

    Շատ բաց հարցեր կան և այս  ամենով հանդերձ  մարդկանց դրել են  պարտադրված այլընտրանքի  առջև։  Եվ գիտակցելով, որ չի կարող վճարել պարբերաբար հետազոտությունների համար,  ստիպված  աշխատանքը չկորցնելու համար գնում է պատվաստվելու։  Հետո  մենք զարմանում ենք  թե  արտագաղթը ինչո՞ւ է  ավելացել: Իսկ ինչո՞ւ պետք է չավելանար՝ պետական մասշտաբով կատարվող գործողությունների հետևանքը բերում է  այն արդյունքին, ինչ մենք ունենք այսօր։
Սոնա Գիշյան

www.1or.am 

Իրանում հայտարարել են՝ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներն ի վիճակի են հակազդել Իսրայելի ագրեսիայինԱվինյանը և Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին ստորագրել են երկու քաղաքների միջև «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրԱրմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի քարտուղարի գլխավորությամբ անցկացված նիստում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա իրականացման հնարավորություններըԵղվարդում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ«Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ պատրաստ է դիմակայել Իսրայելին ու հաղթելՀրդեհ` ԱրմավիրումՄայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունըԿառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100 միլիոն դրամՄԱԿ հատուկ զեկուցողը միջազգային հանրությանը հորդորել է լսելի դարձնել ԼՂ-ից տեղահանված անձանց ձայնըՊուտինը ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրելՄեր իշխանությունն ամեն կերպ խուսափում է սահմանադրական հանրաքվեի անցկացումից, քանի որ վստահ չեն, որ ժողովուրդն «այո» կասի. Գոհար Մելոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ծխախոտի տուփից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներԿարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան. ԱԳ փոխնախարարՏՏ ոլորտի աշխատողների պայքարը ՀայաստանումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԱյս շաբաթ տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաների հրկիզմшն մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ Ինչ իրավիճակ է ՀՀ-ում կարմրուկով պայմանավորված Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վտանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել
Ամենադիտված