Եվրոպայում գազի գինը նոր ռեկորդ է սահմանել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրոպական շուկայում գազի գինը սահմանել է նոր ռեկորդ՝ հազար խորանարդ մետրի համար գերազանցելով 730 դոլարը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հոլանդական TTF ինդեքսի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն կազմել է 730,1 դոլար հազար խմ-ի համար:
Եվրոպայում գազի գնի վերջին ռեկորդը սահմանվել է նախորդ առևտրային նստաշրջանում՝ ուրբաթ, երբ այն հասել է 710 դոլարի՝ հազար խորանարդ մետրի համար: Չորեքշաբթի գազի գինը 670 դոլար էր: