Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ չկալանավորվեց 122 դպրոցի տնօրենը. մանրամասներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինա Մալխասյանին կալանավորելու միջնորդությունը: Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանը ինչպե՞ս է գնահատում դատավոր Մաթևոսյանի որոշումը Նինա Կարապետյանցը ասել է․ «Քանի որ որևէ մեկս չգիտենք, թե ինչ փաստեր են ներկայացրել քննչական մարմինները, այն բոլոր դեպքերում, երբ ակնհայտ է, որ պետք կալանավորում լինի, բայց չի լինում, ես ամբողջ մեղքը չեմ բարդում դատարանների վրա, որովհետև քննչական վարույթ իրականացնող մարմիններն են, որ հիմնավորումներ են ներկայացնում, և իրենք շատ անգամ դրանք ներկայացնում են քմահաճորեն, և այստեղ մեղքը միայն դատական համակարգի վրա բարդելը, անկեղծ ասած, ճիշտ չէ: Չեմ կարող ասել, թե կոնկրետ գործով որ կողմն է շահագրգռված եղել, որ տնօրենը չկալանավորվի, իսկ այս հարցի պատասխանն ունեն մի քանի հոգի՝ քննիչը, դատավորը, դատախազը և փաստաբանը»։

Հարցին, թե ձայնագրությունն արդյո՞ք բավարար հիմք չէր իրավապաշտպանը պատասխանել է․ «Ձայնագրությունը արդեն իսկ քրեական գործ հարուցելու հիմք է, բայց կալանավորելու համար անհրաժեշտ են այլ հանգամանքներ, մասնավորապես՝ որքանով նա կարող է խուսափել պատասխանատվությունից, որ կխոչընդոտի քննության ընթացքը, վկաների վրա ազդեցություն կունենա: Բայց պետք է հասկանալ, թե այս դեպքում ինչ հիմքեր է ներկայացրել վարույթն իրականացնող մարմինը, իսկ դա շատ կարևոր է: Հիմա շատ-շատ գործերով, ըստ նպատակահարմարության, քննիչները կարող են ներկայացնել միայն այն փաստերը, որոնք կարող էին կալանավորման հիմք հանդիսանալ, այսինքն՝ ունենալով ձեռքի տակ այլ հիմքեր, որոնք կարող են նաև չկալանավորվելու համար հիմք հանդիսանալ, չեն ներկայացնում, դրա մասին իմանում ենք շատ ուշ, երբ տրամադրվում են քրեական գործի նյութերը, երբ գործն ավարտվել է: Եվ հակառակը, եթե քննիչը չի ուզում, որ կալանավորեն անձին, շատ գեղեցիկ ներկայացնում է ուղղակի անպետք թուղթ, որի հիման վրա էլ դատավորը, եթե անգամ վստահ է, որ խնդիրներ պետք է առաջանան, չի կարող կալանքի որոշում կայացնել: Այնպես որ, միայն դատավորի հանգամանքը չէ, սա նաև քննիչի գործառույթի հետ ուղիղ կապված գործընթաց է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Իրանում հայտարարել են՝ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներն ի վիճակի են հակազդել Իսրայելի ագրեսիայինԱվինյանը և Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին ստորագրել են երկու քաղաքների միջև «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրԱրմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի քարտուղարի գլխավորությամբ անցկացված նիստում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա իրականացման հնարավորություններըԵղվարդում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ«Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ պատրաստ է դիմակայել Իսրայելին ու հաղթելՀրդեհ` ԱրմավիրումՄայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունըԿառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100 միլիոն դրամՄԱԿ հատուկ զեկուցողը միջազգային հանրությանը հորդորել է լսելի դարձնել ԼՂ-ից տեղահանված անձանց ձայնըՊուտինը ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրելՄեր իշխանությունն ամեն կերպ խուսափում է սահմանադրական հանրաքվեի անցկացումից, քանի որ վստահ չեն, որ ժողովուրդն «այո» կասի. Գոհար Մելոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ծխախոտի տուփից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներԿարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան. ԱԳ փոխնախարարՏՏ ոլորտի աշխատողների պայքարը ՀայաստանումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԱյս շաբաթ տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաների հրկիզմшն մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ Ինչ իրավիճակ է ՀՀ-ում կարմրուկով պայմանավորված Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վտանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել
Ամենադիտված