«Առաջիկա օրերին կկտրեն Արցախի մնացյալ հատվածն ու արագ կհայաթափեն այն». Հայկ Մարտիրոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս օրերին կտրում են Սյունիքը և հայաթափում այն: Առաջիկա օրերին կկտրեն Արցախի մնացյալ հատվածն ու արագ կհայաթափեն այն: Երևանում ոչինչ չփոխվելու պարագայում Արցախում լավագույնը հինգ տարուց ոչ մի հայ չի մնալու: Եթե Երևանի թշնամական ռեժիմը չհեռանա, Հայաստանը կդադարի գոյություն ունենալ առհավետ: Այլևս ժամանակ չի մնում: Եթե այս ամիսներին ոչինչ չփոխվի, ցեղասպանությունն ու վերջնական հայրենազրկումն արագորեն փաստ կդառնան»: |
Աղբյուրը` Հայկ Մարտիրոսյան